News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 28
USD
402.29
EUR
440.59
RUB
4.54
Տեսնել լրահոսը

Առնվազն 40 մարդ վիրավորվել է Հնդկաստանի հյուսիս-արևելքում գտնվող Մանիպուր նահանգում ոստիկանների՝ ցույցերը ցրելու հետևանքով։ Անկարգությունների նոր ալիքի պայմաններում իշխանությունները հերթական անգամ սահմանափակել են տարածաշրջանում ինտերնետի հասանելիությունը, հաղորդում է India Today NE լրատվական պորտալը։

Բողոքի ակցիաների պատճառը նախօրեին հրապարակված լուսանկարներն էին, որոնցում տեղի ակտիվիստները նույնականացնում էին մեյտեի ցեղից նախկինում անհետ կորած դեռահասների մարմինները։ Համայնքի անդամները կարծում են, որ նրանց սպանել են կուկի ցեղի զինյալները:

Նահանգի իշխանությունները հայտարարել են ենթադրյալ սպանության հետաքննություն սկսելու մասին, սակայն տարածաշրջանում բռնկվել են բազմահազարանոց բողոքի ցույցեր, որոնց ակտիվ մասնակցել են ուսանողները: Պորտալի տվյալներով՝ նրանք բախվել են ոստիկանության ներկայացուցիչների հետ, իսկ իրավապահները պատասխանել են արցունքաբեր գազով ու մահակներով։ Արդյունքում տուժել է առնվազն 40 մարդ, որոնցից ոմանք բժշկական օգնության կարիք ունեն։

Անկարգությունների պատճառով նահանգի կառավարությունը հայտարարել է, որ դպրոցները փակ կմնան առաջիկա երեք օրերին։ Բացի այդ, հինգ օրով նորից մտցվել են բջջային ինտերնետից օգտվելու սահմանափակումներ։ Դա տեղի է ունեցել դեռևս մայիսին ներդրված սահմանափակող միջոցառումների ամբողջական վերացումից ընդամենը երեք օր անց։

Գարնանը Մանիպուրում գտնվող մեյտեի էթնիկ խմբի անդամները պահանջել են կաստայի գրանցված կարգավիճակ, որը մի շարք արտոնություններ է պարունակում: Սա առաջացրել է նահանգի բնակչության մեծամասնությունը կազմող կուկի ցեղի բողոքը: Մայիսի սկզբին կուկիների կազմակերպությունները երթ են անցկացրել, որից հետո զանգվածային բախումներ են սկսվել երկու ցեղերի ներկայացուցիչների միջեւ։ Ազգամիջյան բռնության ամենաակտիվ փուլը բռնկվել է նույն ամսին։ Բախումներում զոհվել է առնվազն 175 մարդ։




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ