
Հրատարակության տվյալներով՝ 1.0 տարբերակի մինչև 50 արտադրանք Ֆորտ Մուր բազայում կմատակարարվի զինվորականներին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը ստացել են ամերիկյան Joby Aviation Inc. ընկերության օդային տաքսիի առաջին մոդելը։
Սարքավորումն արդեն հասել է Կալիֆոռնիա նահանգ, որտեղ տեղակայված է ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետ պայմանագրով բազան։
Պայմանագրի գումարը գերազանցել է 130 մլն դոլարը, ընկերությունը պարտավորվում է ԱՄՆ ռազմաօդային ուժերին և դաշնային գործակալություններին մատակարարել մինչև 10 օդային տաքսի։
Նոր մոդելը նախատեսված է մեկ օդաչուի և չորս ուղևորի համար, այն կարող է տեղափոխել մինչև 454 կգ բեռ։ Օդային տաքսիները կարող են զարգացնել մինչև 322 կմ/ժ արագություն։ ԱՄՆ ռազմաօդային ուժերը հետաքրքրություն են հայտնել նման տեխնոլոգիաների մշակման հարցում, քանի որ էլեկտրաշարժիչներով աշխատող ինքնաթիռներն ավելի հեշտ է պահպանել։ Օրինակ՝ զինվորականները կարող են օգտագործել օդային տաքսիներ՝ Խաղաղ օվկիանոսում կարճ հեռավորությունների վրա անձնակազմի և բեռների տեղափոխման համար: