News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 02
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանի հարձակման առաջին իսկ օրվանից տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, շարքային քաղաքացիներ դիմել են Ամենայն հայոց կաթողիկոսին՝ խնդրելով, որ նա ուղերձով հանդես գա, միավորի հայերին, առաջնորդի այս պայքարը:

Ոմանք կոչ են անում Մայր Աթոռին՝ հայտարարություն տարածել, եկեղեցիների զանգերը հնչեցնել։ Մենք գրել էինք նաեւ, որ Ազգային կոմիտեի կազմում պետք է ընդգրկվեր նաեւ եկեղեցու ներկայացուցիչը՝ Բագրատ կամ Արշակ սրբազանը, բայց դա պետք է որոշեր կաթողիկոսը, իսկ նա մինչ այս պահը որոշում չի կայացրել։

Մեր աղբյուրներն ասում են, որ Վեհափառն իրեն հատուկ զգուշավորությամբ որոշել է սպասել, տեսնել, թե կշեռքի նժարը որ կողմ է թեքվում․ եթե փողոցի շարժումն ակտիվանա, եւ նկատելի լինի, որ մոտ է հաջողությունը, ինքն էլ կմիանա եւ իր ներկայացուցիչներին էլ պաշտոնապես կուղարկի։ Եթե ոչ, այդպես տապ արած էլ կսպասի, որ իրավիճակը հանդարտվի։

Նաեւ դա էր պատճառը, որ Անկախության տոնին այցելեց Եռաբլուր, սակայն ոչ մի բառ չասաց։ Իսկ երեկ եկեղեցու ներկայացուցիչներից մեկը՝ Տեր Ասողիկ Կարապետյանը, գրառում արեց, թե՝ մենք կարող ենք միայն աղոթել, մեզնից վազն անցեք՝ անգամ եկեղեցիների զանգերը չենք հնչեցնի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Քեֆ ենք անում, քեֆ ենք անում. իշխանությունն Ամանորին է պատրաստվում
Ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը՝ էստեղ մի հատ ցըմփ...
«Հրապարակ». Ավետիք Չալաբյանին կրկին կկալանավորե՞ն
Դեկտեմբերի 5-ի դատական նիստում Չալաբյանի պաշտպանները հանդես կգան պաշտպանական ճառով...
«Փաստ». Առաջարկվում է տարկետման համար տեղեկանքների ներկայացման ժամկետը երկարացնել. նախագիծ
12-րդ կետով սահմանվում է, որ տրված տարկետման ժամկետի ընթացքում ուսումնառությունը դադարեցվելու...
«Հրապարակ». Ռուսական «շպիոն» կառավարությունո՞ւմ. պահանջում են Վահե Ղազարյանի հրաժարականը
Բանն այն է, որ վերջին ամիսներին մինչ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները ցուցադրաբար մերժում են ՀԱՊԿ-ի եւ ԱՊՀ...
«Հրապարակ». Ռուսական «շպիոն» կառավարությունո՞ւմ. պահանջում են Վահե Ղազարյանի հրաժարականը
Իշխանական շրջանակներից տեղեկացանք, որ Փաշինյանը դիմադրում է այս պահանջին, քանի որ Վահե Ղազարյան...
«Ժողովուրդ». «ՀայաՔվե»-ի նախաձեռնությունը կքննարկվի դեկտեմբերի 4-ին. ինչ է սպասվում
Ամիսներ շարունակ կալանավայրում անցկացրած Ավետիք Չալաբյանի դեմ այս քրեական գործը, ինչպես հետո պիտի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ