News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 02
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում տեղի ունեցող իրադարձությունների եւ ներքաղաքական իրավիճակի սրման ֆոնին Փաշինյանի իշխանությունը չի դադարեցրել Երեւանի քաղաքապետի պաշտոնն ամեն գնով զավթելու իր մտադրությունները։ ՔՊ-ում ակտիվ աշխատում են հատկապես «Հանրային ձայն» կուսակցության ցուցակի վրա:

Իշխող ուժի գերխնդիրը քվորում ապահովելն է, ՔՊ-ն եւ «Հանրապետություն» կուսակցությունը միասին չունեն 33 ձայն, որ քվորում ապահովեն եւ Տիգրան Ավինյանին քաղաքապետ ընտրեն․ նրանց մեկ ձայն է պակասում, եւ որոշել են այդ հարցը լուծել մարդագողությամբ: Եթե առաջին նիստին քվորում չլինի, երկրորդ փորձից կկարողանան Ավինյանին ընտրել քաղաքապետ:

Առաջին փուլում պահանջվող 33 ձայնը ՔՊ-ն չունի, սակայն, օրենքի համաձայն, երկրորդ փուլում մասնակիցների պարզ մեծամասնության քվեն էլ է բավարար։ Արդեն լուրեր կան, որ «Հանրային ձայնի» կին ավագանիներից մեկը ճամբարափոխ է եղել եւ գոնե քվորումի հարցում կաջակցի ՔՊ-ին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Քեֆ ենք անում, քեֆ ենք անում. իշխանությունն Ամանորին է պատրաստվում
Ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը՝ էստեղ մի հատ ցըմփ...
«Հրապարակ». Ավետիք Չալաբյանին կրկին կկալանավորե՞ն
Դեկտեմբերի 5-ի դատական նիստում Չալաբյանի պաշտպանները հանդես կգան պաշտպանական ճառով...
«Փաստ». Առաջարկվում է տարկետման համար տեղեկանքների ներկայացման ժամկետը երկարացնել. նախագիծ
12-րդ կետով սահմանվում է, որ տրված տարկետման ժամկետի ընթացքում ուսումնառությունը դադարեցվելու...
«Հրապարակ». Ռուսական «շպիոն» կառավարությունո՞ւմ. պահանջում են Վահե Ղազարյանի հրաժարականը
Բանն այն է, որ վերջին ամիսներին մինչ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները ցուցադրաբար մերժում են ՀԱՊԿ-ի եւ ԱՊՀ...
«Հրապարակ». Ռուսական «շպիոն» կառավարությունո՞ւմ. պահանջում են Վահե Ղազարյանի հրաժարականը
Իշխանական շրջանակներից տեղեկացանք, որ Փաշինյանը դիմադրում է այս պահանջին, քանի որ Վահե Ղազարյան...
«Ժողովուրդ». «ՀայաՔվե»-ի նախաձեռնությունը կքննարկվի դեկտեմբերի 4-ին. ինչ է սպասվում
Ամիսներ շարունակ կալանավայրում անցկացրած Ավետիք Չալաբյանի դեմ այս քրեական գործը, ինչպես հետո պիտի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ