News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 04
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Երրորդ պատերազմն Արցախի համար ավարտվեց սկսվելուն պես։ Սեպտեմբերի 19-ին, ժամը 13.00-ին ադրբեջանական ուժերն սկսեցին գրոհել տարածքը հրետանու եւ անօդաչուների օգնությամբ, այսպես կոչված «հակաահաբեկչական» գործողության շրջանակում։ 24 ժամվա ընթացքում արցախահայերը, բնակչությւոնը, որը դրվել էր բազմամսյա տնտեսական շրջափակման հետեւանքով առաջացած սովի եզրին, կապիտուկացվեց՝ Ադրբեջանին թողնելով իր տարածքի վերահսկողությունը, գրել է Քարնեգիի Եվրոպական կենտրոնի փորձագետ Թոմաս դե Վաալը Foreign Affairs ամսագրի համար հոդվածում։

Այժմ ծավալվում է ողբերգության երրորդ փուլը։ 1990-ականների Բալկանները հիշեցնող տեսարաններում ավտոմեքենաների շարասյուները լցված են Արցախից Հայաստան տանող լեռնային ճանապարհին՝ տեղափոխելով հազարավոր արցախցիների, որոնք լքում են իրենց հայրենիքն այն ամենով, ինչը կարող են տանել իրենց հետ։ Այդ մեկուսացված բնակչությունից շատերը կամ մեծ մասը, ըստ երեւույթին, կմիանա նրանց առաջիկա օրերին եւ շաբաթներին, ինչը կարող է նշանակել տարածաշրջանում դե ֆակտո էթնիկ զտումների եւս մեկ փուլ, տարածաշրջան, որը վերջին տարիներին եղել է  բազմաթիվ նման ցնցումների վկան։

Այստեղ ավելի լուրջ երկարաժամկետ ձախողում կա. միմյանց փոխարինած արեւմտյան կառավարությունները չկարողացան  կանխել բռնությունն ու դտիպել հայերին եւ ադրբեջանցիներին համաձայնության գալ այս դաժան հակամարտության արդարացի լուծման մասին։

Տեղի բնակչության համար 35 տարվա էյֆորիայից, պաշարումներից, հաղթանակներից, պարտություններից եւ նրանց առաջնորդների ճակատագրակլան շատ վրիպումներից հետո հետո  այս արդյունքը դառը վերջաբանն է։ Դա նշանավորում է նախագծի լիակատար փլուզում, որը սկսվել էր 1988թ., երբ արցախահայերը առաջին անգամ փորձեցին առանձնանալ Խորհրդային Ադրբեջանից։ Եվ բանն ավելի հեռուն է գնում. բազմադարյա հայկական պատմություն եւ ժառանգություն ունեցող այս տարածքի կորուստը հայերը դեռ երկար տարիներ կզգան։

Ադրբեջանի կառավարությունը Բաքվում ցնծության մեջ է։ Այն արդեն կոչ է արել ցրել բոլոր քաղաքական կառույցներըն այս տարածքում եւ չի առաջարկում այն քաղաքական ինքնավարությւոնը, որը եվրոպական այլ փոքրամասնություններ ստացել են համմանման իրավիճակներում։ Դրա փոխարեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը  արցախահայերին հիշեցրել է, որ կարգավիճակի մասին նախորդ առաջարկը «գրողի ծոցն է անցել», եւ սեղանին են մնացել դեռեւս չորոշված «կրթության, մշակութային, կրոնական եւ տեղական մարմինների ընտրական իրավունքները»։

Այս պայմաններով որոշ տարեցներ կարող են մնալ Արցախում, իսկ հազարավոր ադրբեջանցիներ, որոնք այնտեղ ապրել են մինչեւ 1991թ., կարող են վերադառնալ։ Բայց տեղի բոլոր ինստիտուտներից, որոնք կառուցվել են երեք տասնամյակում, գրեթե ոչինչ չի մնա։

Այս դաժան արդյունքը նաեւ վառ վկայությունը կդառնա այն դերի, որը խաղում է տարածաշրջանի պոտենցիալ կառավարիչը՝ Ռուսաստանը։ Չնայած անկլավը ռուս խաղաղապահների պաշտպանության տակ էր գտնվում, Մոսկվայի երաշխիքները անզոր գտնվեցին։ Դրա փոխարեն Ռուսաստանը հանդես եկավ որպես համաձայնագրի կնքման միջնորդ, որի համաձայն՝ ետղի բնակչությունը համաձայնեց լրիվ զինաթափել սեփական «պաշտպանության ուժերը»՝ մի քանի հազար մարդ, եւ սկսեց Ադրբեջանին նրանց «վերինտեգրման» բանակցություններ։

Ի վերջո, Մոսկվայի դիրքորոշումը վճռական եղավ։ Մոսկվան հայ-ադրբեջանական 1988թ. հակամարտության նախաձեռնողը չէր, բայց չորրորդ անգամ (եթե ներառենք նաեւ 2016թ. կարճ մարտական բախումը) միջամտեց, որպեսզի հրադադարի միջնորդ դառնա, ինչի համար գին նշանակեցին եւ իրականացրին իրենց պլաները։ Այս անգամ գինը կարող է այն լինել, որ Ռուսաստանը կկարողանա պահպանել իր խաղաղապահ ուժերը տեղերում եւ, այդ կերպ, ամրանա Ադրբեջանում; հետ մղի արեւմտյան միջնորդներին՝ Եվրամիությանն ու ԱՄՆ-ին, էլ ավելի հեռու՝ մայթեզր։

Բռնությունը, ոչ թե դիվանագիտությունն է, որ միշտ որոշել է Արցախի վեճի ելքը։

1991թ. Խորհրդային Միության փլուզումից հետո միջազգային հանրության հովանավորած բանակցությունները փորձեցին հավասարակշռել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ նա կենսունակությունը որպես պետություն, արցախահայերի ակնկալիքներով։ Բայց այն, ինչ դչված էր սեղանին, արտացոլում էր նաեւ տեղերում ուժի կիրառման արդյունքը. ավելի շռայլ առաջարկներ հայերին ընդհուպ մինչեւ 2020թ., երբ նրանք գերակա դիրք էին զբաղեցնում, եւ շեղում Ադրբեջանի կողմն այն բանից հետո, երբ նա հաղթանակ տարավ այդ թվականի հակամարտությունում։

2022թ., փաստացի կորցնելով Արցախի վերահսկողությունը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն հայտարարում է, որ Հայաստանը հրաժարվում է իր տարածքային հավակնություններից տարածաշրջանի հանդեպ։ Դրա փոխարեն բանաձեւը, որը նա ընդունմեց Ադրբեջանի հետ բանակցություններում ԵՄ աջակցությամբ, այն էր, որ հիմա հարց են արցախահայերի «իրավունքներն ու անվտանգությունը»։ Իր հերթին, Ալիեւը, ավելի հաճախ օգտագործեց «տարածքային ամբողջականություն» տերմինը, կարծես թե քարտ-բլանշ էր տալիս կառավարությանն՝ անել ամեն բան, ինչ ցանկանում է, ցանկացած հանրույթի հետ, որը գտնվում է իր վերահսկողության տակ, եււ Ուկրաինայում պատերազմն օգտագործեց որպես դրա քողածածկույթ։

Արևմտյան պաշտոնյաները նրան ասել են, որ տարածքը կվերադառնա Ադրբեջանի իրավասությանը, սակայն համբերություն է պետք: Դեռևս սեպտեմբերի կեսերին նա զանգեր ստացավ ԱՄՆ-ից և արևմտյան այլ պաշտոնյաներից, որոնք զգուշացնում էին նրան ռազմական ուժ կիրառելու մասին: Եվ այնուամենայնիվ նա որոշեց դա անել նորից։

Ալիեւի գործողություններում կա ներքին տրամաբանություն. Երկու տասնամյակ նա եղել է ավտորիտար պետության ղեկավար, որտեղ չկան ժողովրդավարական ճանապարհով ընտրված տեղական պաշտոնյաներ, և փոքրամասնությունները ֆորմալ պաշտպանվածություն չունեն: Ինչո՞ւ նա պետք է համաձայնի հակամարտությունների կարգավորման մոդելի Արևմուտքի պահանջներին, որոնք ստիպում են իրեն ինքնավարություն առաջարկել ազգային փոքրամասնությանը և թուլացնել իր իշխանությունը:

Ավելին, Ալիևը, ըստ երևույթին, կարծում է, որ Թուրքիան և Ռուսաստանը, այլ ոչ թե արևմտյան երկրները, միակ ուժերն են, որոնց պետք է լուրջ վերաբերվել։ Թեև Թուրքիան և Ռուսաստանը շատ բանի շուրջ համաձայնության չեն գալիս, երկուսն էլ օգուտ են տեսնում Հարավային Կովկասում Արևմուտքի ներգրավվածությունը սահմանափակելու մեջ, մի տարածաշրջան, որտեղ նրանք ավանդաբար ազդեցություն են ունեցել: Ալիևը հասկացավ, որ Թուրքիան կաջակցի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու իր ջանքերին, Ռուսաստանը դրան չի միջամտի, իսկ Արևմուտքը, ունենալով շատ քիչ լծակներ տարածաշրջանում, չի կարողանա խանգարել նրան տեղում փոխել փաստերը։

Ալիևի համար կայծակնային օպերացիան ուղղված էր նաև իր անձնական լեգիտիմության հետագա ամրապնդմանը և 2020 թվականի աշնանից սկսած գործն ավարտին հասցնելուն։ Այնուհետև, տարիներ շարունակ հայերի կողմից ընկալվող նվաստացումներից հետո, նա որոշեց վերադառնալ պատերազմի և ջախջախիչ պարտության մատնել հայերին: Արդյունքում նա կարողացավ բեկել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ փոխելով իր կարգավիճակն Ադրբեջանում՝ որպես այս գործընթացի անվիճելի առաջնորդի։

2020 թվականի պատերազմի մարդկային կորուստներն ահռելի են եղել՝ ընդամենը վեց շաբաթվա մարտերի ընթացքում սպանվել է մոտ 7000 մարդ: Դա նաև փոխեց էթնիկ հավասարակշռությունը մեծ տարածաշրջանում: Մի կողմից, Բաքվի հաղթանակը թույլ տվեց հարյուր հազարավոր ադրբեջանցի փախստականների վերադառնալ իրենց տները՝ վերադարձնելով Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքները: Սակայն մնացած ղարաբաղցի հայերի համար (հաշվարկները տատանվում էին 60.000-ից 120.000-ի սահմաններում) իրավիճակն ավելի վտանգավոր էր։ Լաչինի միջանցքը՝ նրանց միակ ճանապարհը, բարակ և խոցելի փրկօղակ էր, որը կապում էր նրանց իրենց էթնիկ եղբայրների հետ: Ճանապարհը բաց պահելու համար նրանք ամբողջովին կախված էին ռուսական փոքր խաղաղապահ ուժերից և, ընդ որում, Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերություններից:

Այնուհետև 2022 թվականին Ուկրաինայում պատերազմ սկսվեց։ Ռուսաստանը թուլացել էր ու շեղվել, նրա առաջնահերթությունները Կովկասում փոխվեցին։ Ադրբեջանը, լինելով Ռուսաստանի գլխավոր ցամաքային ճանապարհը դեպի հարավ, դարձել է ավելի կարևոր գործընկեր, քան Հայաստանը՝ տարածաշրջանում նրա ավանդական քրիստոնյա դաշնակիցը: Ռուսաստանի համաձայնությունը վճռորոշ էր, երբ անցած դեկտեմբերին Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը։

ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՈՉ ՄԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերին բռնությանը վերադառնալը նաև հիշեցնում է Հարավային Կովկասում անվտանգության և իրավունքների եվրոպական համակարգ ստեղծելու Արևմուտքի բարեխիղճ, բայց հաճախ կիսատ-պռատ ջանքերի ձախողման մասին: Առնվազն թղթի վրա արևմտյան դիվանագետները տասնամյակներ շարունակ պաշտպանել են Լեռնային Ղարաբաղի նկատմամբ միջազգային իրավական սկզբունքների վրա հիմնված մոտեցումը և բալկանյան հակամարտությունների կարգավորման մոդելը: Տեսականորեն, նման կարգավորումը կպահանջի միջազգային խաղաղապահներ, ռազմական հանցագործությունների դատարաններ, քաղաքական ինքնավարություն և հնարավոր խաղաղ գոյակցություն ղարաբաղցի հայերի և ադրբեջանցիների միջև:

Դեռևս 1992 թվականին, երբ այս տարածքի համար առաջին պատերազմը վերաճեց լայնածավալ ռազմական գործողությունների, նորաստեղծ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարները հանդիպեցին Հելսինկիում և կոչ արեցին Մինսկում կոնֆերանս անցկացնել՝ հակամարտությունը լուծելու համար: Բոլոր կողմերը պետք է մասնակցեին, այդ թվում՝ «Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչները եւ այլք», այլ կերպ ասած՝ և՛ ղարաբաղցի հայերը, և՛ ադրբեջանցիները։ Բայց ի վերջո համաժողովն այդպես էլ չկայացավ։

ԵԱՀԿ միջնորդությունը Լեռնային Ղարաբաղում պետք է հիմնված լիներ Հելսինկյան համաձայնագրի սկզբունքների վրա, որոնք պաշտոնապես հաստատեցին տարածքային ամբողջականությունը, ինքնորոշումը և ուժի չկիրառումը որպես խաղաղության պահպանման անհրաժեշտ պայմաններ։ Գործնականում այս սկզբունքներից ոչ մեկը չի պահպանվել։ Իրականում, միջազգային ներգրավվածությունն այս հակամարտությունում միշտ էլ ռեսուրսների պակաս է ունեցել, քանի որ Հարավային Կովկասը համարվում էր չափազանց մարգինալ:

1998-ից հետո Ղարաբաղի հայերն այլևս ներկայացված չէին բանակցություններում, մեծ մասամբ, ճակատագրի հեգնանքով, շնորհիվ Հայաստանի նորընտիր նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ղարաբաղցի, ով ասում էր, որ կարող է բանակցել իր ժողովրդի անունից: Դիվանագիտությունը վերածվեց գաղտնի բանակցությունների Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև։

Իր հերթին ադրբեջանական կողմը առանձնապես հետաքրքրություն չցուցաբերեց առարկայական բանակցությունների նկատմամբ և կառուցեց իր սեփական ռեւանշիստական ​​նախագիծը՝ իր տարածքները վերագրավելու համար։ Ավելի քան 30 տարի Ադրբեջանի ոչ մի ղեկավար ուղղակի բանակցություններ չի վարել ղարաբաղցի հայերի հետ և որևէ պաշտոնական առաջարկ չի ներկայացրել նրանց ապագայի վերաբերյալ Ադրբեջանի կազմում։

Արևմտյան միջնորդները հնարել են խաղաղության խելացի բանաձևեր, բայց ոչինչ չեն առաջարկել դրանք կիրառելու համար, ինչպես արեցին Բոսնիայում կամ Կոսովոյում: Այս ամենը Ռուսաստանին տվեց հզոր լծակներ, և 2020 թվականի պատերազմի ավարտին նա դարձավ միակ արտաքին ուժը, որն ուղղակիորեն միջամտեց և խաղաղապահների տեսքով զորքեր մտցրեց։

Հարավային Կովկասի ժամանակակից քարտեզները կազմվել են 1918-1921 թվականներին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից հետո։ Այն ժամանակ հայերն ու ադրբեջանցիները կռվում էին Ղարաբաղի, Նախիջևանի և Զանգեզուրի վիճելի տարածքների համար, իսկ թուրքական և ռուսական բանակները գալիս ու գնում էին։ Այն, ինչ տեղի է ունենում այսօր, կարծես տխուր հետադարձ է դեպի այն օրերը, երբ բազմակողմ կազմակերպությունները, ինչպիսիք են ԵԱՀԿ-ն և ՄԱԿ-ը, նահանջում են, և արևմտյան խաղացողների՝ միջազգային սկզբունքների մասին կոչերը անուշադրության են մատնվում:

Սեպտեմբերի 14-ին ԱՄՆ Սենատում Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան ասել է. «Միացյալ Նահանգները չի աջակցի որևէ գործողության կամ ջանքերի՝ կարճաժամկետ կամ երկարաժամկետ՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտումների կամ այլ վայրագությունների իրականացման համար»: Հինգ օր անց Ադրբեջանը ռազմական գործողություն սկսեց։

Այնուհետև սեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ում Գերմանիայի արտգործնախարարն ասաց. «Անընդունելի է էթնիկ հայերի տեղահանումն ու բռնի գաղթը Ղարաբաղից», այն դեպքում, երբ ԱՄՆ դեսպանը կոչ արեց միջազգային առաքելություն ուղարկել Ղարաբաղ: Սակայն դրանից հետո ղարաբաղցի հայերի արտագաղթը միայն ավելացել է։

Միջազգային օգնությունը, անշուշտ, կօգնի լուծել մեկ հրատապ հարց՝ տեղական զինված ուժերի «զինաթափման» ծրագրերը: Խոսվում է համաներման մասին, սակայն շատ ղարաբաղահայեր մտավախություն ունեն, որ ադրբեջանական ուժերը կարող են կամայականորեն ձերբակալել իրենց դեմ երկու պատերազմներում կռված ցանկացած հայ զինվորի՝ ներկա կամ նախկինում: Այնուամենայնիվ, Ադրբեջանը վճռական է թվում՝ կանխելու ցանկացած միջազգային ներկայություն Ղարաբաղում, նույնիսկ եթե դա պահանջի Մոսկվայի հետ համաձայնության գալ։ ՄԱԿ-ում Ռուսաստանը պնդում էր, որ իր խաղաղապահները միակ միջազգային ներկայությունն են, որն անհրաժեշտ է: (Սա այն դեպքում, երբ Ռուսաստանը չկարողացավ կանխել ադրբեջանական հարձակումը, և վեց ռուս խաղաղապահներ զոհվեցին):

Ռուսաստանի մեկ այլ ուժեղ կողմն այն է, որ միակ գործող շրջանակային համաձայնագիրը, թեև դրա դրույթների մեծ մասը մնացել են փշրված, եռակողմ հրադադարի համաձայնագիրն է, որը ստորագրվել է Ռուսաստանի միջնորդությամբ 2020 թվականի նոյեմբերի 9-ին և ստորագրվել է Ալիևի, Փաշինյանի և Պուտինի կողմից։

Դրա դրույթներից մեկն այն է, որ Ռուսաստանի ԱԴԾ անվտանգության ծառայության սահմանապահները կհսկեն Հայաստանի տարածքով Նախիջևան տանող տրանսպորտային միջանցքը, ինչը տհաճ հեռանկար է Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի պատճառով: Ահա թե որտեղ է գտնվում դիվանագիտական ​​հաջորդ մարտադաշտը։

Արևմտյան տերությունները, իդեալականորեն, ՄԱԿ-ի աջակցությամբ, պետք է փորձեն դուրս բերել 2020 թվականի համաձայնագիրը Ռուսաստանի վերահսկողությունից և ավելի լայն միջազգային պաշտպանության ներքո: Ադրբեջանն ու Ռուսաստանը կարող են դիմակայել դրան։

Առավել տագնապալի է, որ Հայաստանն ինքը պոտենցիալ հակամարտության հաջորդ սահմանն է: Փայլուն և իմպուլսիվ Փաշինյանը դիմանում է նույնիսկ այն ժամանակ, երբ ռուսական կառավարությունը գնալով ավելի է թշնամանում նրա նկատմամբ։ Մտավախություն կա, որ Ադրբեջանը կշարունակի ճնշումը: Անցած դեկտեմբերին Ալիևը հանկարծ սկսեց խոսել «Արևմտյան Ադրբեջանի» նկատմամբ Ադրբեջանի հավակնությունների մասին՝ նկատի ունենալով Հայաստանի տարածքը։

Ներկայիս ճգնաժամը փոխում է Արևմուտքի վերաբերմունքը Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ։ Փաշինյանը առաջարկ արեց Արևմուտքին՝ բացահայտ հիասթափություն հայտնելով Մոսկվայից և հայտարարելով Հայաստանի մտադրության մասին՝ վավերացնել Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը։ Այս քայլը տեխնիկապես նշանակում է, որ Պուտինը կկալանավորվի, եթե ոտք դնի հայկական հող:

Այս տարի Եվրամիությունը դիտորդական առաքելություն է ուղարկել Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահմանի մոտ՝ առաջին նման առաքելությունը Ռուսաստանի հետ անվանական դաշնակից երկրում։

Ի հակադրություն, Ադրբեջանի կոչն Արևմուտքին շատ ավելի գործարքային է, որը կենտրոնացած է տրանսպորտային միջանցքների և Եվրամիությանը օգտակար, բայց ոչ հսկայական գազի լրացուցիչ ծավալներով ապահովելու համաձայնագրի վրա՝ որպես Ռուսաստանից ներմուծման այլընտրանք:

Ղարաբաղահայերի զանգվածային արտագաղթը Երեւանում արդեն բողոքի ցույցեր է առաջացրել, որոնք կարող են սպառնալ Փաշինյանի իշխանության գոյատեւմանը առաջիկա շաբաթներին։ Ռուսաստանը նույնպես ցանկանում է Փաշինյանի հեռացումը: Երկարաժամկետ հեռանկարում ժողովրդավարական Հայաստանը ավելի ուժեղ խաղադրույք է թվում արևմտյան շահերի և եվրաինտեգրման նախագծերի համար, քան փխրուն, ավտորիտար Ադրբեջանը: Եթե ​​Հայաստանը գա Եվրոպայի հետ ավելի լայն միության, դա կփոխի Կովկասը:

Բայց Լեռնային Ղարաբաղի հայերի համար այս մերձեցումը հավանաբար շատ ուշ է եկել։ Քանի որ Բաքուն արդեն վերահսկում է իրավիճակը, դժվար է պատկերացնել մի արդյունք, որը կպաշտպանի նրանց պատմական ժառանգությունը և կապահովի նրանց գոյատևումը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ