News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 28
USD
402.29
EUR
440.59
RUB
4.54
Տեսնել լրահոսը


Ստեփանակերտի մոտ վառելիքի պահեստի պայթյունից հետո Ռուսաստանի օդատիեզերական ուժերի սանիտարական ավիացիայի թռիչքներով Լեռնային Ղարաբաղի բուժհաստատություններից տարբեր աստիճանի այրվածքներով 58 քաղաքացի է տարհանվել մասնագիտացված ԲԿներում մասնագիտացված բուժօգնության համար: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Ներկա պահին բժշկական ջոկատից տարհանվել է 16 քաղաքացի, հոսպիտալից և Հանրապետական բժշկական կենտրոնից՝ համապատասխանաբար 7 և 35 տուժած», - հայտնել է ռուսական խաղաղապահ զորակազմի բժշկական ջոկատի ղեկավար Պավել Սուսլովը:

Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում շարունակում է մնալ 522 խաղաղ բնակիչ, այդ թվում ՝ 293 երեխա, որոնք ներկայում հնարավորություն չունեն վերադառնալ իրենց տները: Կազմակերպվել է նրանց տեղավորումը, սնունդը և բժշկական օգնության տրամադրումը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ են մահացել։

Հաստատված մահերի թիվը 68 է: 21-ի ինքնությունը պարզ է, մյուսներինը՝ ոչ: Վիրավորում ստացած քաղաքացիների թիվը 290 է, որոնցից 168-ը սեպտեմբերի 26–ին տեղափոխվել են ՀՀ բժշկական հաստատություններ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ