
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, 44-օրյա պատերազմի մեկնարկից 3 տարի անց Եռաբլուրում նոր փոսեր են փորում:
Հիշեցնենք, որ նախօրեին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ 125 աճյուն է Արցախից տեղափոխվել Հայաստան, որոնց թվում կան թե ՊԲ զինծառայողների, թե քաղաքացիական անձանց աճյուններ:
Իր հերթին Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նշել էր, որ Արցախից Հայաստան են տեղափոխվել են միայն ռազմական գործողությունների հետևանքով զոհված անձանց մարմինները. «Պայթյունի հետևանքով զոհերի մարմիններն ու աճյունները նախատեսվում է տեղափոխել առաջիկա օրերին»,– նշել էր նա։