News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 01
USD
402.65
EUR
439.49
RUB
4.54
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովը Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) Ուկրաինայի հետ հացահատիկի վեճում կներկայացնի Լեհաստանին, Հունգարիային եւ Սլովակիային, տեղեկացրել է PAP լեհական լրատվական գործակալությունը։

Առաջիկայում պետք է սկսվի քննարկում ԱՀԿ-ում՝ Լեհաստանի, Հունգարիայի եւ Սլովակիայի դեմ Ուկրաինայի ներկայացրած բողոքի առիթով, հացահատիկի համաձայնագրի հետ կապված։ «Ընդունվել է որոշում, որ Եվրահանձնաժողովը կներկայացնի ԵՄ երկրները ԱՀԿ-ում վեճի դիտարկման ժամանակ»,- PAP-ին տեղեկացրել է ԵՄ աղբյուրը։ «ԵՄ կազմի մեջ են մտնում փորձագետներ Լեհաստանից, Հունգարիայից եւ Սլովակիայից»։

Ցորենի արտահանման հետ կապված տարաձայնությունները հանգեցրել են լարվածության թեժացման Լեհաստանի եւ Ուկրաինայի միջեւ։ Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավեցկին կոշտ է արձագանքել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելույթին ՄԱԿ ԳՎ-ում՝ հայտարարելով, որ վերջինն «այլեւս երբեք չպետք է վիրավորի լեհերին»։

Մայիսին արգելվել էր ուկրաինական հացահատիկի, եգիպտացորենի, արեւածաղկի սերմերի վաճառքը ԵՄ հինգ երկրներում՝ Լեհաստանում, Հունգարիայում, Սլովակիայում, Ռումինիայում եւ Բուլղարիայում։ Երկրները խնդրել էին կիրառել այս միջոցը տեղի ֆերմերներին աջակցելու համար։

Լեհաստանը, Հունգարիան եւ Սլովակիան որոշել են սեփական արգելք մտցնել ուկրաինական հացահատիկի ներմուծման վրա սեպտեմբերի 16-ին՝ չնայած նախօրեին Եվրահանձնաժողովի ընդունած էմբարգոն չեղարկելու որոշմանը։

Չնայած հանձնաժողովը որոշել է չերկարացնել արգելքը, հինգ երկրներից երեքը կշարունակեն սահմանափակել ուկրաինական գյուղտնտարտադրանքի ներմուծումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ղրիմն ավելի հեշտ է վերադարձնել, քան Դոնբասը. Զելենսկի
Մասնավորապես, քանի որ պատերազմը շարունակվում է ուղիղ Դոնեցկի և Լուգանսկի մարզերի տարածքում արդեն շուրջ 10 տարի...
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին կրկնակի արգելապատնեշներ է տեղադրել 
Եթե ​​մարդիկ ժամանեն, մենք նրանց կուղղորդենք այնտեղ, որտեղից նրանք կարող են օրինական ճանապարհով մուտք գործել Ֆինլանդիա...
Ստոլտենբերգը բացառել է ռազմադաշտում էական փոփոխությունները՝ Կիևին F-16-ների մատակարարման դեպքում
Նա կոչ է արել  «պատրաստվել երկար ու դժվարին մարտերի»
The Economist. Զելենսկու և Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատարի միջև բաց կոնֆլիկտը երկարատև հակահարձակման արդյունք է
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի...
Սթոլթենբերգ. Ուկրաինան ավելի մոտ է ՆԱՏՕ-ին, քան երբևէ
Արտգործնախարարները նաև քննարկել են Ուկրաինայի՝ Դաշինքին անդամակցելու ուղին և առաջարկություններ են...
Գերմանիայի արտաքին գործերի նախարարը կոչ է արել ստեղծել «ձմեռային վահան» Ուկրաինայի վրա
Ուկրաինայի դաշնակիցները պետք է ստեղծեն «պաշտպանական վահան»...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ