
Իրանի եւ Չինաստանի ատոմային ճյուղի բարձր պաշտոնյաները քննարկել են երկու երկրների միջեւ ավելի սերտ համագործակցության պլանները, այդ թվում ատոմային էլեկտրակայանների կառուցման հարցում, տեղեկացրել է Tasnim-ը։
Վիեննայում Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության համաժողովի առաջին օրվա շրջանակում կայացած առաջին հանդիպման ժամանակ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին եւ Չինաստանի ատոմային էներգիայի վարչության ղեկավարի տեղակալը քննարկել են համագործակցության հեռանկարները։
Քննարկվել է նաեւ փոխգործակցությունը ատոմային տարբեր ճյուղերում, այդ թվում ատոմային էլեկտրակայանների կառուցման հարցում։ Երկու պաշտոնյաներն ընդգծել են Իրանի եւ Չինաստանի միջեւ համագործակցության զարգացման անհրաժեշտությունը միակողմանի մոտեցման դեմ պայքարում։