News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 09
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Կենտրոնական Ասիայի երկրներում՝ Մոնղոլիայից մինչեւ Ղազախստան եւ Ուզբեկստան, այս եւ հաջորդ տարի մեծ տնտեսական աճ կնկատվի՝ Ռուսաստանից առեւտրի եւ դրամական միջոցների հոսքի  ավելացման շնորհիվ, հայտարարել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ)։

Կենտրոնական Ասիայում տեղի է ունեցել ՎԶԵԲ բոլոր տարածաշրջաններում աճի ամենամեծ վերանայումը վերջին երկամյա կանխատեսման համաձայն, ՎԶԵԲ-ն այժմ ակնկալում է, որ տարածաշրջանը 2023թ. կապահովի 5,7 տոկոսի եւ 2024թ.՝ 5,9 տոկոսի աճ։

«Նրանք միջնորդ են հանդիսանում Արեւմտյան Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրում»,- Reuters-ին ասել է  ՎԶԵԲ տնտեսագետ Բեաթա Յավորչիկը։ Դա կապված է արեւմտյան պատժամիջոցների հետ, որոնք սահմանափակել են առեւտուրը Ռուսաստանի հետ Ուկրաինայում պատերազմից հետո։

2022թ. Ռուսաստանը գրանցել է 3,5 մլն նոր աշխատող միգրանտներ, եւ նրանց 90 տոկոսը Կենտրոնական Ասիայից է։ Եվ քանի որ (ռուսական) ռուբլին ուժեղ էր տարվա առաջին կեսին, դա հանգեցրել է այդ երկրներ դրամական փոխանցումների ավելացմանը»։

Ռուսական ընկերությունների տեղափոխումը Կենտրոնական Ասիայի երկրներ եւ հումքային ապրանքների Չինաստանի պահանջարկը լրացուցիչ խթան են հանդիսացել։

ՎԶԵԲ-ը նաեւ բարձրացրել է Թուրքիայի տնտեսության աճի կանխատեսումը՝ կապված երկրի կառավարության կողմից հարկաբյուջետային խթանների ուժեղացման հետ մայիսին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ։ Դա կօգնի մասամբ փոխհատուցել աճի ավելի թույլ հեռանկարները Եվրոպայի եւ Միջերկրածովյան տարածաշրջանի զարգացող երկրներում։

Թուրքիայի (որը ՎԶԵԲ միջոցների ամենամեծ ստացողն է) աճի տեմպերը  վերանայվել են՝ 2,5 տոկոսից 2023թ. հասնելով 3,5 տոկոսի, այն դեպքում, երբ Կենտրոնական Եվրոպայի եւ Բալթյան երկրների տնտեսությունները կգրանցեն 0,5 տոկոսի աճ 2023 եւ 2,5 տոկոսի աճ՝ 2024թթ.։

Ընդհանուր առմամբ, ակնկալվում է, որ ՎԶԵԲ տարածաշրջանում, որն ընդգրկում է մոտ 40 երկիր, աճը կկազմի 2,4 տոկոս 2023 եւ 3,2 տոկոս՝ 2024թթ.։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ