News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
402.29
EUR
440.59
RUB
4.54
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը հավաստիացնում է, որ մտադիր չէ ներխուժել Հայաստանի տարածք՝ «Հայաստանի հարավում ցամաքային միջանցքի ստեղծման համար»։ Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով խորհրդական Հիքմեթ Հաջիեւը Reuters-ին հավաստիացրել է, որ Բաքուն «ընդամենը ցանկանում է տրանսպորտային կապ Նախիջեւանի հետ Հայաստանով», ինչը, նրա խոսքով՝ «օգուտ կբերի երկու երկրներին եւ ողջ տարածաշրջանին»։

«Ադրբեջանը որեւէ ռազմական նպատակ կամ խնդիր չունի Հայաստանի ինքնիշխան տարածքի հետ կապված, դա... լիովին դուրս է Ադրբեջանի օրակարգից»,- ասել է նա Reuters-ին։ «Մեր առաջարկը Հայաստանին կապի գծերի կառուցումն է, տրանսպորտային գծերի կառուցումը շատ խաղաղ ճանապարհով»,- նշել է նա՝ ելույթ ունենալով Բրյուսելում, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ եվրոպացի պաշտոնյաների հետ բանակցություններից հետո։

Հաջիեւի մեկնաբանությունները հնչել են թուրք գործընկերոջ՝ Թայիփ Էրդողանի հետ Ալիեւի բանակցությունների հաջորդ օրը, այդ բանակցություններում նա ակնարկել էր նման ցամաքային միջանցքի հեռանկարի մասին, որը Ադրբեջանին  նաեւ ուղիղ կապ կտար մերձավոր դաշնակից Թուրքիայի հետ։

Բրյուսելում բանակցությունների ժամանակ պաշտոնատար անձինք քննարկել են Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հանդիպումը հոկտեմբերի 5-ին, Գրանադայում, եվրոպական գագաթաժողովում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստան-Ադրբեջան առաջնորդների մակարդակով հանդիպման համաձայնություն չկա. Ալեն Սիմոնյան
Հայաստանի Հանրապետությունը նման յուրաքանչյուր առաջարկ պատրաստ է քննարկել...
Հայաստանը գնում է ինքնասպանության. փորձագետը  ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ տեղի ունեցողն անվանել է իմիտացիա
Արեւմուտքի համար տարածաշրջանի կարեւոր երկիրն Ադրբեջանն է...
Կարելի է գալիք 15 օրվա ընթացքում խաղաղության պայմանագիրը կնքել, եթե Ադրբեջանը ցանկանա. Ալեն Սիմոնյան
Այո, հաճախ է լինում, որ  Ադրբեջանի կողմից մի բան է ասվում, հետո մեկ այլ բան...
Վրաստանի եւ Հայաստանի երկխոսությունը ռազմավարական հարցերի շուրջ օգուտ կբերի տարածաշրջանին. Ղարիբաշվիլի
Ղարիբաշվիլին հանդիպել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ...
Մենք պատրաստ ենք իրենց անկլավները վերադարձնել, իրենք էլ մեր Արծվաշենը պետք է վերադարձնեն. Ալեն Սիմոնյան
ԽՍՀՄ ժամանակ մտածել են, որ ԽՍՀՄ-ը հավերժ է եւ բաժանարար փաստաթղթերը հիմա շատ դժվար է գտնելը եւ շատ դժվար է կոնկրետ բան ասելը...
Մենք ունենք 31 գյուղ, որոնց տարածքները կամ ամբողջությամբ կամ ինչ-որ մասը գտնվում է իրենց օկուպացիայի տակ. ԱԺ նախագահ
Ես վստահ եմ, որ եթե դրա հնարավորությունը լինի, իրենք կուզենան, որ Հայաստան չլինի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ