News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
402.29
EUR
440.59
RUB
4.54
Տեսնել լրահոսը

Բեռլինը հայտարարել է, որ պնդում է, որպեսզի անկախ դիտորդներ լինեն Արցախում։

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հայտնել է, որ տարածաշրջան անկախ դիտորդներին թույլատրելը ցույց կտա, որ Ադրբեջանը լրջորեն է վերաբերվում էթնիկ հայերի անվտանգության ապահովմանը։

«Մենք մեր գործընկերների հետ ջանքեր ենք գործադրում, որպեսզի որքան հնարավոր է արագ դիտորդներ ուղարկենք»,- ասել է նա իր հայտարարությունում։ «Եթե Ադրբեջանը միջազգային դիտորդներին թույլ տա, դա կլինի այն բանի ապացույցը, որ Ադրբեջանը լրջորեն է վերաբերվում արցախահայերի անվտանգության եւ բարեկեցության ապահովման իր պարտավորությանը։

Բերբոքն ընդգծել է, որ բնակչությունը «պետք է հնարավորություն ունենա մնալ իր տներում եւ իր հայրենիքում առանց վախի, խաղաղությամբ եւ արժանապատվությամբ»։  Բայց «հազարավոր մարդիկ այնքան են վախենում իրենց կյանքի համար, որ այլ ելք չեն տեսնում՝ Հայաստան տեղափոխվելուց բացի»։

Բերբոքը հայտնել է, որ Գերմանիան կավելացնի հումանիտար օգնությունը, որը տրամադրում է Միջազգային Կարմիր խաչի միջոցով, 2 մլն եվրոյից հասցնելով 5 մլն եվրոյի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի հարցը լուծվել է 2016 թվականին. Ալեն Սիմոնյան
Մեր իշխանությունը, իր վրա հարված վերցնելով, այնպիսի հայտարարություններ է արել, այնպիսի քայլեր է արել, որ մենք մեր իշխանությունը դրել ենք հարվածի տակ ու մեծ ռիսկի ենք գնացել...
Լեռնային Ղարաբաղի հարց ՀՀ–ի համար գոյություն չունի. ԱԺ նախագահ
Սա արդեն մի 8 անգամ ասել ենք վերջին մեկ–երկու տարվա ընթացքում...
Առնվազն մոտ ժամանակահատվածում անհնար է, որ հայերը վերադառնան Ստեփանակերտ կամ Շուշի. Ալեն Սիմոնյան
Մենք խոսում ենք խաղաղության մասին ուղղակի խաղաղության մասին խոսելու համա՞ր, թե մենք իրոք մտովի պատրաստ ենք գնալ խաղաղության...
Ադրբեջանցիները Շուշիի ևս մեկ գերեզմանատուն են վնասել
Ենթադրվում է, որ բուլդոզերները աղբակույտ են լցրել Ղազանչեցոցի հին գերեզմանատան վրա, որը գտնվում է Մայր տաճարից հարավ-արևելք։ Վտանգված են...
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն. Վահագն Խաչատուրյան
ՀՀ նախագահը հայտարարեց, որ ՀՅայաստանը Արցախը Ադրբեջանի մաս ճանաչել է դեռ 1991 թվականին…
ECFR. Սյունիքով ցամաքային միջանցքի ստեղծումը զգալի ռիսկեր է պարունակում Եվրոպայի համար
Այն բանից հետո, երբ Ադրբեջանը վերականգնեց Լեռնային Ղարաբաղի ամբողջական վերահսկողությունը, վիճելի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ