
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը խայթել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ՆԱՏՕ ընդլայնման առիթով՝ ասելով. «Ափսոս, Վլադիմիր, ինքներդ եք մեղավոր»։
Պետդեպարտամենտ վերադառնալով իր պաշտոնական դիմանկարի ներկայացման համար՝ Քլինթոնն օգտվել է առիթից, որպեսզի ցույց տա նողկանքը նախկին նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփի հանդեպ, որն իրեն հաղթեց 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ։
Քլինթոնը ենթադրել է, որ Ուկրաինային ԱՄՆ աջակցության ունակության վերաբերյալ հարցերը ծագել են Թրամփի ժառանգության պատճառով, քանի որ օտարվել են դաշնակիցները։ «Մարդիկ կարող էին կասկածել սրանում, որովհետեւ մենք այնքան շատ կամուրջներ ենք այրել մեր դաշնակիցների եւ մեր բարեկամների հետ»,- ասել է նա։
ԱՄՆ դեմոկրատ նախագահ Ջո Բայդենը, նրա խոսքով, Օբամայի վարչակազմի բաթմաթիվ առաջնահերթությունների կողմնակիցն է։
«Ուկրաինայում դեմոկրատիայի պաշտպանությունը ՆԱՏՕ-ի ընդլայնում է նշանակում, ի դեպ, ափսոս, Վլադիմիր, ինքներդ եք դրանում մեղավոր»,- ասել է նա՝ ծիծաղ եւ ծափահարություններ առաջացնելով։ «Մենք միշտ ասել ենք. «Մարդկանց չեն ստիպում մտնել ՆԱՏՕ։ Մարդիկ իրենք են ընտրում եւ ցանկանում մտնել ՆԱՏՕ»,- ավելացրել է նա։
Քլինթոնը նկարագրել է, թե ինչն է առաջնահերթ համարել Բայդենի եւ Օբամայի համար. «ՆԱՏՕ ընդլայնում, դիմակայություն ռուսական ագրեսիային եւ Չինաստանի կողմից առաջացող խնդիրների լուծում»։