News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 09
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակում միջազգային դիտորդների տեղակայման եւ դրա հստակ մեխանիզմը քննարկում է տարածաշրջանում իր գործընկերների և դաշնակիցների հետ: Այս մասին ճեպազրույցում ասել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Վաշինգտոնը Երևանի և Բաքվի հետ քննարկել է այս հարցը:

«Հստակ մեխանիզմը մի բան է, որը շարունակում է քննարկվել տարածաշրջանում մեր դաշնակիցների և գործընկերների հետ, և, հետևաբար, ես չեմ ցանկանում կանխատեսումներ անել, քանի դեռ քննարկումները չեն ավարտվել:

Պետքարտուղարն այսօր կրկին խոսել է նախագահ Ալիևի հետ և ընդգծել հետայսու որևէ ռազմական գործողությունների չիրականացնելու հրատապությունը, որ խաղաղ բնակիչների համար լինի անվերապահ պաշտպանություն և ազատ տեղաշարժ, որ լինի անարգել մարդասիրական մուտք դեպի Լեռնային Ղարաբաղ:

Պետքարտուղարն այդ հեռախոսազրույցում ընդգծել է, որ նախագահ Ալիևը, ասել է, որ այլևս ռազմական գործողություններ չեն լինի, և մենք ակնկալում ենք, որ նա հավատարիմ կմնա դրան։ Նա նաև ասել է, որ կընդունի դիտորդական առաքելություն, և մենք ակնկալում ենք, որ նա հավատարիմ կմնա դրան», - ասել է Միլլերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ