Վերջին տվյալների համաձայն՝ արդեն 47115 մարդ է հատել Հակարիի կամուրջը: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հումանիտար կենտրոնի աշխատանքները ներկայացնելիս:
Ըստ նրա՝ Կոռնիձորի կայանը հատելուց հետո քաղաքացիները հաշվառում են ստանում Գորիսի կամ Վայքի հատուկ հաշվառման կենտրոններում, որից հետո տեղի է ունենում տեղաբաշխում:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հայտարարվել էր, որ այդ թիվը 42 500 է:
«Փաստորեն հաշված ժամերի ընթացքում այդ թիվը 5 հազարով ավելացել է: Մենք հասկանում ենք, որ գոյացած մեքենաների մեծ հերթեր կան, բայց այս գործընթացը պետք է միասնական կերպով հաղթահարենք: Հայցում եմ ներողություն բոլոր դժվարությունների եւ անհարմարությունների համար»,-ասաց նա: