News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 02
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը


ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ծավալուն մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլյամ Ալիեւի հավակնությունները Սյունիքի հանդեպ եւ նրա պնդումները, թե Խորհրդային Միությունը «Զանգեզուրը տվել է Հայաստանին»։

Նրա խոսքով՝ այժմ ժամանակը չէ մեկնաբանելու պատմությունը՝ տեղերում իրավիճակի դինամիկ զարգացումը հաշվի առնելով։ «Այժմ իրավիճակը դինամիկ զարգանում է, եւ այն պահանջում է ավելի շատ օպերատիվ մեկնաբանություններ, քան դա պահանջում է պատմությունը»,- նշել է նա։

Զախարովան հայտնել է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ընդունել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ «Նրանք կառաջնորդվեն այդ սկզբունքով իրենց գործողություններում։ Այս մասին կողմերը հայտարարել են։ Ռուսական կողմը շահագրգռված է Անդրկովկասում կայուն իրավիճակով, նա հանդես է գալիս բոլոր վիճելի հարցերը քաղաքական-դիվանագիտական ճանապարհով լուծելու օգտին։ Ընդ որում, թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը մեզ դաշնակից երկրներ են։ Երեւանի հետ մեզ կապում են պարտավորություններն անվտանգության ոլորտում ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակում։ Բաքվի հետ հաջողությամբ իրականացվում է դաշնակցային փոխգործակցության հռչակագիրը։

Ինչ վերաբերում է  տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման թեմային,  այդ հարցը ամենամանրակրկիտ ձեւով դիտարկվում է եռակողմ աշխատանքային խմբի գծով՝ ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ։

Մենք համոզված ենք, որ հենց այս ձեւաչափով կարող է եւ պետք է գտնվի փոխընդունելի որոշումը, որը կերաշխավորի երկրներից յուրաքանչյուրի ինքնիշխանությունը եւ իրավազորությունը այն երթուղիների հանդեպ, որոնք անցնում են նրա ազգային տարածքով։ Նման պայմանավորվածությունները՝ հիմնված շահերի հավասարակշռության վրա, օգուտ կբերեն ինչպես տարածաշրջանի պետություններին, այնպես էլ նրանց հարեւաններին, ներառյալ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը»,-  նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեքսանդրովը նկարագրել է Ռուսաստանի և Իրանի հավանական արձագանքը Հայաստանի դեմ Բաքվի հնարավոր ագրեսիային
Սա կարելի է անվանել Իսրայելին ռազմական օգնությունը ձգձգելու քաղաքականություն․․․
44-օրյա պատերազմից ի վեր, Բաքվի բանտերում, տարբեր հաշվարկներով 80-90 հայ կա. Տիգրան Աբրահամյան
Չարիքի այս իշխանությունը թքած ունի մարդկային ճակատագրերի նկատմամբ, որի…
Ադրբեջանական լրատվամիջոցներ. գերեվարված Գագիկ Ոսկանյանին դատարան չեն բերել
2023 թվականի օգոստոսի 16-ին պահեստազորի և ուսումնական ճամբարի մասնակից Գ.Վ.-ն ինքնակամ լքել է...
Լավրով. Մոսկվան պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային խնդիրների շուրջ...
Պետք է Ադրբեջանի հանրային դիրքորոշումը տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հարցում. Միրզոյանը՝ Կոլոմինային
Նոյեմբերի 30-ին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի...
Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների 5-րդ հանդիպումը. ԱԳՆ հաղորդագրությունը
Կողմերը պայմանավորվել են նաև աշխատանքային կարգով նախանշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը…
Ամենաշատ