
Լրատվամիջոցներում այսօր տեղեկություններ տարածվեցին, որ Լաչինի միջանցքով անցնելիս ձերբակալվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Ռուբեն Վարդանյանի գրասենյակից NEWS.am–ին փոխանցեցին, որ առաջիկայում Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հանդես կգա հայտարարությամբ:
ՍիվիլՆեթի հետ զրույցում Վերոնիկա Զոնաբենդը տեղեկացրել է, որ ամուսնու հետ կապը կորել է, ձերբակալության մասին լուրերը տեսել է ադրբեջանական լրատվամիջոցներում։ Այլ մանրամասներ նա չի հաղորդել։