News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
402.29
EUR
440.59
RUB
4.54
Տեսնել լրահոսը

Արդբեջանի ԱԳՆ-ում նորից սկսել են խոսակցությունները «միլիոն փախստականների» եւ «Հայաստան վերադառնալու նրանց իրավունքների» մասին։ Այս վաղուց արդեն ոչ ինքնատիպ, բայց եւ կեղծ միտքը հնչեցրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։

Արցախի բնակիչների իրավունքների պաշտպանության մասին երկարատեւ զեղումներից հետո (որոնց «աշխարհում ամենամարդասեր Ադրբեջանը չի գնդակոծել կամ գնդակոծել է միջազգային իրավունքի նորմերը պահպանելով», «չգնդակոծված» Ստեփանակերտի եւ Արցախի այլ բնակավայրերի կադրերը հայտնվել են աշխարհի ԶԼՄ-ների էջերում, եւ Բաքվում դա դժվար է ժխտել) գերատեսչության ներկայացուցիչը խոսակցություն է բացել «միլիոն փախստականների» մասին։

«Մինչեւ հիմա ոչ ոք կոչ չի արել պաշտպանել մոտ մեկ միլիոն ադրբեջանցի փախստականների եւ հարկադրյալ տեղահանվածների իրավունքները, այդ թվում՝ նրանց անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի իրավունքը (...) Մենք նաեւ հուսով ենք, որ Հայաստանը, հետեւելով ՄԱԿ ներկայացուցիչների այդ կոչին, չի ժխտի ադրբեջանցիների իրավունքները, որոնք զանգվածաբար վտարվել են այդ երկրի ներկա տարածքից, եւ պայմաններ կստեղծի երկխոսության համար՝ իրենց տները վերադառնալու նրանց իրավունքը ապահովելու նպատակով»,- նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Այսպիսով, Ադրբեջանը հերթական անգամ հնչեցրել է «բնիկ ադրբեջանական» հողերի հանդեպ հավակնություններ ներկայացնելու պլաններ։

Ադրբեջանական ԽՍՀ-ից հարյուր  հազարավոր հայ փախստականների ու նրանց իրավունքների, Արցախից, ցեղասպանությունից փախչողների իրավունքների մասին ԱԳՆ ներկայացուցիչը ծպտուն չի հանել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուսթաֆաեւի հանդիպումը կկայանա Տավուշ-Ղազախ հատվածում. ԶԼՄ
Ադրբեջանական լրատվամիջոցները նշել են փոխվարչապետերի հանդիպման վայրի մասին...
Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն «Զանգեզուրի միջանցքը». ԶԼՄ
Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստում այսօր կքննարկվի «Զանգեզուրի միջանցքը»...
Փորձեցի հասկանալ՝ ովքեր են այս մարդիկ, որոնք չեն ուզում ապրել ադրբեջանցիների հետ կողք կողքի. Ալեն Սիմոնյան
Վստահ կարող եմ ասել, թե որքան շքեղ են հայհոյանքերը, այնքան հեռու են ապրում նրանք Հայաստանից…
Հայաստան-Ադրբեջան առաջնորդների մակարդակով հանդիպման համաձայնություն չկա. Ալեն Սիմոնյան
Հայաստանի Հանրապետությունը նման յուրաքանչյուր առաջարկ պատրաստ է քննարկել...
Հայաստանը գնում է ինքնասպանության. փորձագետը  ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ տեղի ունեցողն անվանել է իմիտացիա
Արեւմուտքի համար տարածաշրջանի կարեւոր երկիրն Ադրբեջանն է...
Կարելի է գալիք 15 օրվա ընթացքում խաղաղության պայմանագիրը կնքել, եթե Ադրբեջանը ցանկանա. Ալեն Սիմոնյան
Այո, հաճախ է լինում, որ  Ադրբեջանի կողմից մի բան է ասվում, հետո մեկ այլ բան...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ