News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Ֆանտազյոր է, ինչ կարող եմ ասել։ Նման բան կարելի է անել միայն հարուստ երեւակայության դեխքում։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները, որը Ռուսաստանն անվանել է Ադրբեջանի հանցակից, ինչը կարող է սպառնալ Հայաստանի տարածքային ամբողջականությանը։

«Առհասարակ, անհասկանալի է, թե ինչի մասին է խոսքը, գուցե Ֆրանսիայի նախագահն ինչ-որ բան գիտի, որն ըստ երեւույթին այլեւս ոչ ոք չգիտի։ Կցանկանայի հասկանալ, թե ինչ նկատի ունի նա... Դա հերթական կեղծավոր փորձն է... Նման հայտարարություններով նա թաքցնում է տեղի ունեցողի մեխանիկան։ Այսինքն՝ մենք մինչ այդ ասում էինք, որ պաշտոնական անձինք Երեւանում փորձում են պատասխանատվությունն իրենց արարքների համար դնել ուրիշների վրա, իսկ հիմա տեսնում ենք, որ նրանց դրդում են դրան... Ահա Ֆրանսիայի նախագահը, որը հաջողեցրել է օգտագործել ինչ-որ տարօրինակ բառապաշար տարածքային ամբողջականության սպառնալիքի վերաբերյալ՝ չնշելով, թե կոնկրետ ինչ նկատի ունեի, եւ հենց այստեղ պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա։ 

Ահա ճիշտ նույն կերպ տեսնում ենք, թե ինչպես են նրանք ոգեւորել պաշտոնական Երեւանին որոշակի քայլեր նախաձեռնել՝ պատասխանատվությունը Ռուսաստանի կամ մեկ ուրիշի վրա դնելով։ Մենք Ֆրանսիայի իշխանությունների այս հնարքները գիտենք աֆրիկյան երկրների օրինակով։

Ակնհայտ է ֆրանսիացի ներկայացուցչիչների կողմնակալությունը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում, երբ նրանք հանդես են գալիս ոչ թե միջնորդի դիրքերից, որը հետապնդում է տարածաշրջանում խաղաղության վերադարձման, այլ բացառապես սեփական քաղաքական շահերի իրականացման նպատակ»,- նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրյուսելում Միրզոյան-Բայրամով հանդիպում նախատեսված չէ. լրատվամիջոց
Այհան Հաջիզադեն հայտնել է, որ Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը իր հայ գործընկերոջ հետ...
Վրաստանի խորհրդարանի նախագահը Բաքվում կքննարկի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Թբիլիսիի միջնորդությունը
Շալվա Պապուաշվիլին այցելել է Ադրբեջան...
Արդյո՞ք սա արվում է Հայաստանի իշխանության հետ փոխհամաձայնեցված` ՀՀ-ի ներսում կրքեր չբորբոքելու համար. Աբրահամյան
Տպավորություն է ստեղծվում, թե «Զանգեզուրի միջանցքի» թեման առաջնային օրակարգից դուրս է մղվել, սակայն այն մշտապես տաք է պահվում…
Ալեքսանդրովը նկարագրել է Ռուսաստանի և Իրանի հավանական արձագանքը Հայաստանի դեմ Բաքվի հնարավոր ագրեսիային
Սա կարելի է անվանել Իսրայելին ռազմական օգնությունը ձգձգելու քաղաքականություն․․․
44-օրյա պատերազմից ի վեր, Բաքվի բանտերում, տարբեր հաշվարկներով 80-90 հայ կա. Տիգրան Աբրահամյան
Չարիքի այս իշխանությունը թքած ունի մարդկային ճակատագրերի նկատմամբ, որի…
Ադրբեջանական լրատվամիջոցներ. գերեվարված Գագիկ Ոսկանյանին դատարան չեն բերել
2023 թվականի օգոստոսի 16-ին պահեստազորի և ուսումնական ճամբարի մասնակից Գ.Վ.-ն ինքնակամ լքել է...
Ամենաշատ