News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Սյունիքն աշխատում է գերլարված ուժերով՝ ընդունելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց, մարդկանց դիմավորում են 24-ժամյա ռեժիմով, մարզում գործում է 350-հոգանոց աշխատանքային խումբ: «Արմենպրես»-ի  հետ զրույցում այս մասին ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:

«Մենք 24-ժամյա ռեժիմով ընդունում ենք մարդկանց, որոնց հոսքն անդադար է, չի վերջանում: Հակարի կամրջից սկսած մինչև Գորիս քաղաք մարդկանց հոսքեր են՝ մեքենաների խցանումներով, տարբեր խնդիրներով, բայց ամբողջ ճանապարհը հազարավոր ԼՂ բնակիչներով լեփ-լեցուն է»,-ասաց Ղուկասյանը:

Մարզում ստեղծվել է 350-հոգանոց աշխատանքային խումբ, որի մեջ ներառված են բոլոր համայնքների աշխատակազմերը, մարզպետի ողջ աշխատակազմը:

«Գերլարված նյարդերով և ուժով ենք աշխատում: Մարզը մեծ պատվով իրականացնում է իր առջև դրված խնդիրները: Բնականաբար սա աղետ է, խնդիրները բազմազան են, սակայն անում ենք առավելագույնը, որ հնարավորինս շուտ մարդիկ, որոնք մնացել են Հակարի կամրջի մոտ, խցանումների մեջ են, ինչ-որ կերպ հասնեն այստեղ»,-ասաց մարզպետը:

Նա նշեց՝ հիմնական բեռը Սյունիքի վրա է, սակայն այնտեղից ուղարկում են բոլոր մարզեր: Բոլորին դիմավորում են Սյունիքում, փորձում հասկանալ կարիքները, ըստ անհրաժեշտության օգնում են հասնել տարբեր մարզեր:

«Բոլոր խանութները, հացի փռերը 24 ժամ աշխատում են: Խնդիրն ուղղակի փողոցներն են, որ ամբողջությամբ պարալիզացված են, որովհետև տասնյակ հազարավոր մեքենաներ են այստեղ: Սա է բուն խնդիրը, որ դանդաղեցնում է մեր աշխատանքը: Մնացածը՝ սննդի, դեղորայքի հետ կապված, որևէ խնդիր չկա: 37 տարբեր կետերում սնունդ և ջուր ենք  մատակարարում»,-ասաց մարզպետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ