Այս օրերին այստեղ զուգահեռ ռուսական և արևմտյան պաշտոնյաներ են այցելում, քանի որ պայքարը Հայաստանի և տարածաշրջանի համար շարունակվում է, ինչ-որ առում՝ նոր է սկսվում և կարող է տարատեսակ զարգացումներ ունենալ, քանի որ այնպես չէ, որ Մոսկվան այդքան հեշտությամբ հրաժարվելու է աս տարածաշրջանից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
«Այո, նրանք ունեն խնդիրներ, դրա համար չեն ցանկանում գնալ կոշտ առճակատման ադրբեջանաթուրքական դաշինքի և նրանց հետևում կանգնածների հետ, կախվածություն ունի երկու պետությունից էլ։ Պարզ է նաև, որ եթե ընտրություն է գնում Հայաստանի և Ռուսաստանի շահերի միջև, նրանց ընտում են իրենց երկրի շահերը»,- ասաց նա։
Դրա համար, վերլուծաբանի կարծիքով, ազգերը իրենց հույսը պետք է հիմնականում դնեն իրենց վրա․ «Անգամ լավագույն դաշնակցային հարաբերություններով լավագույն դեպքում կարող ես լուծել խնդիրների առավելագույնը մինչև 30 տոկոսը։
Ողջ խնդիրն այն է, որ հայ ազգը փորձում է դաշնակից գտնել, որը կլուծի իր խնդիրների ոչ թե 100, այլ 300 տոկոսը։ Դրա համար երեխայի պես նեղսրտում է, որ չի կարողանում գտնել նման երկիր, չի հավատում, որ չկա։ Սա վկայում է այն մասին, որ ցեղախմբից դեռ ազգ, առավել ևս քաղաքական ազգ չենք դարձել։ Այսինքն, մեր կարծիքով եթե Ռուսաստանը իր դաշակցային պարտավորությունները 100 տոկոսով չի կատարում, դա ոչ թե նշակակում է, որ այդ մոդելը չի աշխատում, այլ, որ մենք պետք է ուրիշ դաշնակից գտնենք․ ինչ-որ բարի քեռի կա, մնում է այդ բարի քեռիին գտնել, և նա մեր բոլոր խնդիրները կլուծի»։
Կիվիրյանը Արևմուտքի պահվածքը Արցախի հարցում որպես ցինիկության գագաթնակետ է գնահատում․ «Պատերազմից հետո ինչքան ասես՝ արիշտա չէին կախում հայ ազգի ականջներից։ Մարդիկ հավատում էին, որ նրանք ամեն դեպքում կգան։ Ի՞նչ էր ԱՄՆ-ի երեկվա հայտարարությունը, որ ասում է՝ միջազգային վերահսկողություն պետք է սահմանել, երբ Արցախն էլ չկա։
Դա միջազգային քաղաքականության ցինկությունն է, այն ազգերին, որ սա չեն հասկանում, նման կերպ են վերաբերվում։ Սթափվեք։ Ձեզ թվում է՝ Եղեռնից առաջ և հետո նույնը չի՞ տիրել միջազգային հանրությունում․ այնքան սրտաճմլիկ նյութեր կգտնեք հայ ժոողովրդի ճակատագրի մասին,ամբողջ աշխարհը ցավում էր, բայց արդյունք չկար, որովհետև նրանք իրենց շահերն ունեն»։
Մանրամասները՝ տեսանյութում։