News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 04
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են Երևան քաղաքի Բաբայան և Ուլնեցու փողոցների հատման մասում գտնվող հողամասի վերաբերյալ փաստաթղթերը: Այդ մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ դատախազությունից:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Բաբայան և Ուլնեցու փողոցների հատման մասում գտնվող 6900 քմ մակերեսով հողամասի վարձակալության մրցույթում հաղթող է ճանաչվել քաղաքացի Ա.Պ.-ն, ով 2003 թվականի փետրվարի 18-ին Երևանի քաղաքապետին հասցեագրված դիմումով հայտնել է, որ Հայաստանի Հանրապետությունից մեկնելու պատճառով հրաժարվում է վարձակալության մրցույթում իր առաջարկած գնից՝ խնդրելով հաղթող ճանաչել մեկ այլ անձի:

Մրցույթին մասնակցած մյուս երկու մասնակիցները ևս հրաժարվել են վարձակալության պայմանագրից, որից հետո հողամասը վարձակալելու առաջարկ է ներկայացվել մրցույթի չորրորդ մասնակցին՝ Վ.Պ.-ին. վերջինս մրցույթում հաղթող է ճանաչվել:

Երևանի քաղաքապետի և Վ.Պ.-ի միջև 2003 թվականի հոկտեմբերի 14-ին կնքված վարձակալության պայմանագրով՝ Բաբայան և Ուլնեցու փողոցների հատման մասում գտնվող 6900 քմ մակերեսով հողամասը 25 տարի ժամկետով՝ հանգստի և ժամանցի համալիր կազմակերպելու նպատակով, տրամադրվել է Վ.Պ.-ին: Վարձակալին տրամադրվել է նաև գնման նախապատվության իրավունք: Արդյունքում՝ Երևանի քաղաքապետի որոշմամբ, վարձակալությամբ տրամադրված 6900 քմ մակերեսով հողամասը կադաստրային արժեքի չափով՝ 10 մլն 105 հազար 878 դրամով, օտարվել է Վ.Պ.-ին: Երևանի քաղաքապետի 2011 թվականի հուլիսի 18-ի որոշմամբ՝ վերոնշյալ հողամասին տրվել է Բաբայան 1/1 հասցե:

2011 թվականի հուլիսի 18-ին կնքված պայմանագրով՝ Վ.Պ.-ն հողամասն օտարել է մեկ այլ քաղաքացու՝ Ի.Պ.-ին, վերջինս էլ այն օտարել է Ռ.Գ.-ին: Ռ.Գ.-ն 2020 թվականի փետրվարի 27-ին հողամասն ամբողջությամբ ներդրել է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում, իսկ 2023 թվականի հունվարի 31-ին՝ վերոնշյալ ընկերությունն իր գույքը՝ ներառյալ հողամասը, 10 մլրդ դրամի դիմաց գրավադրել է բանկում:

2023 թվականի օգոստոսի 23-ին Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է Քաղաքաշինության կոմիտեից ստացված գրությունը, որով պարզվել է, որ «Հաղթանակ» զբոսայգու տարածքը սահմանազատված է Ազատության պողոտայով, Սարալանջի և Բաբայան փողոցներով:

Բացի այդ, Երևանի քաղաքապետի 2004 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ՝ Ուլնեցու, Բաբայան փողոցներով և երկաթգծով պարփակված հատվածում սահմանված է եղել կառուցապատման հատուկ ռեժիմ, այն է՝ կառուցապատման սահմանափակ հնարավորություն, որը ենթակա չէր օտարման:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է առերևույթ հանցանքի դեպք, դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե:

2023 թվականի սեպտեմբերի 20-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութություն):

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի է դարձել Մոսկվայում ադրբեջանցու պատկանող շուկայում բռնկված հրդեհի հնարավոր պատճառը
Առևտրի տաղավարներում բռնկված հրդեհի մասին հայտնել են ականատեսները
«Գալուստի Ձոր» հանգստյան գոտում խմբակային խուլիգանության վարույթով նախաքննությունը՝ 8 անձի մասով, ավարտվել է
Նշված 8 անձի վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, որով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող…
1 մլն 300 հազար դրամ կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է «Մուշական-Ջրաշեն» գերեզմшնատան վարիչը
Մասնավորապես՝ Հ. Ղ.-ն, իր իշխանական լիազորություններն օգտագործելով երեք տարբեր անձանց օգտին գործողություն կատարելու, այն է՝ «Մուշական-Ջրաշեն» ...
Հնդկաստանում կինը նվերի պատճառով մեկ հարվածով սպանել է ամուսնուն
Նիխիլի քիթը և մի քանի ատամները կոտրվել են։ Նիխիլը կորցրել է գիտակցությունն՝ ուժեղ արյունահոսության պատճառով...
Նարեկ Մալյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին դատավորի որոշման դեմ բողոք է ներկայացվել դատարան
Կար ժամանակ, երբ վերաքննիչ քրեական դատարանը համարվում էր արդարության...
Երիտասարդն, աներոջը սպանելու դիտավորությամբ, կրակել է իր կնոջն ու երեխաներին տեղափոխող աներոջ մեքենայի ուղղությամբ
2023 թվականի նոյեմբերի 29-ին՝ ժամը 03:31-ին, Ոստիկանությունում քաղաքացուց ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա...
Ամենաշատ