
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկություն չունի Հայաստանի Սյունիքի մարզի Գորիս մեկնելու փորձի ժամանակ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանի սահմանին ձերբակալելու մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ես նման տեղեկություն չունեմ, ուստի ոչինչ չեմ կարող ասել այս հարցի վերաբերյալ», - լրագրողների հետ զրույցում պատասխանելով համապատասխան հարցին՝ ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ «Ես չգիտեմ, որ նա ձերբակալվել է, ես չգիտեմ, թե ում կողմից է ձերբակալվել, ընդհանրապես ձերբակալվել է, և ունի՞ արդյոք նա Ռուսաստանի քաղաքացիություն»,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ եթե Վարդանյանն ունի ՌԴ քաղաքացիություն, ապա Ռուսաստանում նրա իրավունքները պաշտպանված կլինեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Ավելի վաղ Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հայտնել էր, որ այսօր առավոտյան իր ամուսինը՝ Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից սահմանին, երբ փորձում էր հազարավոր այլ հայերի հետ հեռանալ Արցախից։