Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հաստատել է Արցախից հեռանալու փորձի ժամանակ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալման փաստը և հրապարակել է համապատասխան լուսանկար։
Ավելի վաղ Վարդանյան Վերոնիկա Զոնաբենդը հայտարարել էր, որ այսօր առավոտյան իր ամուսինը՝ Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից սահմանին, երբ փորձում էր հազարավոր այլ հայերի հետ հեռանալ Արցախից։