News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին ասել է, որ բոլոր տարբերակները սեղանին են՝ արձագանքելով կանադացի օրենսդիրների՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչերին։

Ելույթ ունենալով Համայնքների պալատում՝ նա նշել է, որ երբ խոսքը վերաբերում է պատժամիջոցներին, իրենք միշտ ցանկանում են գործել այլ երկրների հետ միասին, քանի որ կարևոր է ճնշում գործադրելը. «Պատժամիջոցների կիրառումը կարող է շատ արդյունավետ լինել... Մենք շարունակում ենք Ադրբեջանին կոչ անել դադարեցնել ռազմական գործողությունները։ Պետք է ապահովվի մարդասիրական պաշարների և օգնության ազատ տեղաշարժը, իսկ խաղաղ բնակիչները պետք է պաշտպանված լինեն»,-ասել է նա:

Ջոլին հավելել է, որ 2020 թվականի հրադադարի համաձայնագրում ներգրավված բոլոր կողմերը պետք է հարգեն իրենց պարտավորությունները՝ նշելով, որ նա այդ հարցերը բարձրացրել է միջազգային ատյաններում, այդ թվում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, անցյալ շաբաթ։

Նա ասել է, որ Կանադան վճռականորեն աջակցում է համապարփակ խաղաղության պայմանագրի կնքմանը` հավելելով, որ Օտտավան պարտավորվել է երկու փորձագետ ուղարկել Հայաստանում Եվրոպական միության նորաստեղծ առաքելությանը մասնակցելու:

Կանադացի օրենսդիրները Թրյուդոյի կառավարությանը կոչ են անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ՝ ի պատասխան անցյալ շաբաթ Լեռնային Ղարաբաղ վերջինիս ռազմական ներխուժման։

«Մենք գիտակցում ենք, որ Կանադան մեծ դեր չի խաղում այս [աշխարհագրական] տարածաշրջանում: Բայց սա այն է, ինչ մենք կարող ենք անել, սա այն է, ինչ կարող է անել Կանադայի կառավարությունը՝ արտահայտելու մեր մտահոգությունը, հայտնելու, որ մենք տեսնում ենք, որ թիրախ են դառնում քաղաքացիական անձինք»: Այս մասին CBC News-ին ասել է կանադացի պատգամավոր Հիզեր Մաքֆերսոնը:

Անցյալ շաբաթ նա և իր գործընկեր Ալեքսանդր Բուլերիսը նամակ են գրել արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիին՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել:

«Ինչպես գիտեք, այս հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Միայն դիվանագիտական ​​ճնշումը և համապարփակ երկխոսությունը կհանգեցնեն տեւական լուծման»,- գրել են օրենսդիրները՝ հավելելով, որ կառավարությունը պետք է դիտարկի «նպատակային պատժամիջոցները Ադրբեջանի ֆիզիկական անձանց և կազմակերպությունների դեմ, որոնք պատասխանատու են տարածաշրջանում միջազգային իրավունքի խախտման և մարդու իրավունքների ոտնահարման համար»։

«Կանադայի պատժամիջոցների ռեժիմն ունի իր թերությունները»,- ասել է պատգամավոր Ստեֆան Բերգերոնը Համայնքների պալատում բանավեճի ժամանակ։ «Բայց դա օտար կառավարությունների վրա ճնշում գործադրելու արդյունավետ միջոց է։ Ի՞նչի ենք սպասում, որ պատժամիջոցներ սահմանենք Ադրբեջանի դեմ ոչ միայն Հայաստանի, այլև Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ նրա անընդունելի պահվածքի համար»,-ընդգծել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ