News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Հռոմի Կաթոլիկ և Հայ եկեղեցիների համատեղ միջոցառումները, նվիրված «Առաքեալ  երկնաւոր  շնորհացն» Սբ. Ներսես Շնորհալու մահվան տարելիցին տեղի կունենան Հռոմում՝ այս տարվա նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը:

2023 թվականին լրանում է համաշխարհային քրիստոնեության պատմության մեջ քիչ հայտնի, սակայն, ահռելի ազդեցիկ գործչի, Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ՝ Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցը (1102-1173), որը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2023թ.  հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում-2023 UNESCO calendar:

Քրիստոնեական երաժշտության և պոեզիայի արվեստում առաջամարտիկ և արևելքի քրիստոնեության առաջատար աստվածաբան Ներսեսը նաև քրիստոնեական եկեղեցիների երկխոսությունների միջև միջազգային դիրք ունեցող գործիչ էր:

Նրա մարդասիրական, խաղաղասեր մոտեցումն իր ժամանակի հակասությունների նկատմամբ՝ արդյունավետ դիվանագիտության մոդել է, և կենսական դասեր է պարունակում այսօրվա կրոնական և էթնիկ հակամարտությունների համար:

Քրիստոնեական պատմության մեջ Սբ. Ներսես Շնորհալու ունեցած մեծ ավանդի համար Վատիկանը անցկացնելու է մի շարք հիշատակի միջոցառումներ՝ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը:

«Առաքեալ  երկնաւոր  շնորհացն. Սբ. Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելից» խորագրի ներքո ոգեկոչման միջոցառումները ներառում են.

  • Միջազգային գիտաժողով (նոյեմբերի 30 - դեկտեմբերի 1) հեղինակավոր Քահանայապետական արևելագիտության ինստիտուտում, որը համախմբելու է տարբեր ծագում ունեցող առաջատար գիտնականների և եկեղեցականների: Երկու օր ինտենսիվ քննարկումներ՝ Սբ. Ներսես Շնորհալու թողած բազմաշերտ ժառանգության մասին։
  • Սբ. Ներսես Շնորհալու շարականների և երաժշտության երկու համերգ. հանրային միջոցառում Սանտա Մարիա Մաջիորե տաճարում (դեկտեմբերի 1) և փակ միջոցառում Սիքստինյան կապելլայում (դեկտեմբերի 2), որոնք համաշխարհային լսարանին կներկայացնեն Շնորհալու հոգևոր երաժշտության ժառանգությունը։
  • Սուրբ Պետրոսի տաճարում (դեկտեմբերի 2) Միջեկեղեցական աղոթքի արարողություն՝ Սբ. Ներսես Շնորհալու կրոնական միասնության կոչով, հանդիսապետությամբ՝ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս՝ Հռոմի Կաթոլիկ եկեղեցու Պապի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի և Գերերջանիկ Ռաֆայել Պետրոս ԻԱ. Մինասյան՝ Հայ Կաթոլիկ եկեղեցու Պատրիարքի։

Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը և Տանն Կիլիկիո Կաթոլիկ Հայոց Պատրիարքությունը բոլոր այս միջոցառումները իրականացնելու են Վատիկանի՝ Քրիստոնեական Միասնության Խթանման և Արևելյան Եկեղեցիների երկու բաժինների հետ համատեղ։

Միջոցառումների, առցանց տոմսերի, ճանապարհորդությունների կազմակերպման և Սբ. Ներսես Շնորհալու մասին տեղեկություններ կարող եք գտնել www.stnerses850.com կայքում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեկտեմբերի 2-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
Տոնի նախորդ օրը՝ դեկտեմբերի 1-ին, ժամը 17։30 երեկոյան ժամերոգության ընթացքում Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ…
Կաթողիկոսը բարեմաղթեց, որ Հայորդաց տան սաները զորանան և իրենց ներդրումը բերեն բարօր ու հզոր Հայրենիքի կերտման գործում
Արտադպրոցական կրթության այս կենտրոններում տարբեր տարիքի երեխաները հնարավորություն են ստանում…
Այսօր Հայ եկեղեցին տոնում է Ս. Գրիգոր և Նիկողայոս Սքանչելագործ Հայրապետների և Մյուռոն եպիսկոպոսի հիշատակության օրը
Ս. Նիկողայոս Հայրապետը ծնվել է Փոքր Ասիայի Լիկիա գավառի Բաթարա քաղաքում (ներկայիս Անթալիայի մոտակայքում): Փոքր հասակից կորցնում է մեծահարուստ...
Եթե պատմությունը գրի նույն ձեռքը, ինչ Պապ թագավորի մասին, պարզ է որ ես պատմության մեջ կլինեմ հերթական հողատուն. Փաշինյան
Երբ որ մեր պատմիչին կարդում ես, որը գրել է  կոնկրետ տեսակետից, գնահատականներն…
Կրոնական հաստատությունների նկատմամբ որևէ տեսակի ոտնձգություն դատապարտելի է. Տեր Համբարձում քահանա Դանիելյան
Կրոնական այլատյացությունն ու անհանդուրժողությունը մերժելի են, և երբևէ տեղ չեն գտել մեր հասարակության մեջ…
Գարեգին Բ-ն հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներն ավարտած եկեղեցականների հետ
Հայոց Հայրապետը նաև իր գնահատանքը հայտնեց հոգևորականներին ազգին, հայրենիքին ու Եկեղեցուն մատուցած իրենց նվիրյալ ու անսակարկ ծառայության համար...
Ամենաշատ