News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 06
USD
402.95
EUR
436.48
RUB
4.4
Տեսնել լրահոսը

Գերմանիան ժամանակից շուտ լցրեց գազի պահեստարանները մինչև 95 տոկոս: Սեպտեմբերի 26-ի առավոտվա դրությամբ երկրի գազապահեստարանները լցված են 95,05 տոկոսով, չորեքշաբթի՝ սեպտեմբերի 27-ին, հայտնել է GIE գազի ենթակառուցվածքի օպերատորների եվրոպական ասոցիացիան։ Անցյալ տարի գազի ճգնաժամի պայմաններում ընդունված կանոնակարգի համաձայն՝ մինչև նոյեմբերի 1-ը Գերմանիայի գազի պահեստարանները պետք է լցված լինեին մինչև 95 տոկոս, հայտնում է DW-ն։

Գերմանիայի գազապահեստարաններն այս տարի ավելի արագ են լցվում, քան անցյալ տարի։ 2022 թվականի սեպտեմբերի 26-ին զբաղվածությունը կազմել է 91.4 տոկոս։ Անցյալ տարի 95 տոկոսի թիրախը կատարվել է հոկտեմբերի 13-ին, 100 տոկոսով՝ նոյեմբերի 14-ի առավոտյան:

Ձմռանը գազապահեստարանների լիցքավորման մակարդակը սովորաբար նվազում է, իսկ ջեռուցման սեզոնի վերջում կրկին ավելանում է։ Գերմանական կառավարության նախորդ հաշվարկների համաձայն՝ պահեստարանները 100 տոկոսով լցնելը կապահովի գազամատակարարումը ձմռան երկու-երեք ցուրտ ամիսների համար:

Գերմանական ամենամեծ գազի պահեստարանը Ներքին Սաքսոնիայի Ռեհդեն քաղաքում, որը մինչև անցյալ տարվա ապրիլի սկիզբը գտնվում էր ռուսական «Գազպրոմ» կոնցեռնի վերահսկողության տակ, սեպտեմբերի 26-ի առավոտյան 97,42 տոկոսով լցված էր։

«Իրավիճակը 2023-2024 թվականների ձմռանն ընդառաջ զգալիորեն ավելի լավ է, քան մեկ տարի առաջ, բայց մնացորդային ռիսկերը մնում են», - անցած շաբաթ հայտնել է Դաշնային ցանցային գործակալությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանն էլեկտրաէներգիա արտադրելու լուրջ ներուժ ունի, որը կարող է մատակարարվել Եվրոպա. Ցիկոլիա
Ցիկոլիան վստահ է, որ խաղաղությունն անհնար է կամ չի կարող երկարաժամկետ լինել առանց տնտեսական շահերի...
Բաքուն և Բրյուսելը կթարմացնեն էներգետիկայի ոլորտում գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզը
Մենք արդյունավետ քննարկումներ անցկացրեցինք Հարավային գազային միջանցքի և կանաչ էներգետիկ միջանցքի (դեպի Եվրոպա) և մեր էներգետիկ երկխոսության այլ առաջնահերթությունների վերաբերյալ...
Հայաստանի ատոմակայանը շատ կարևոր նշանակություն ունի երկրի էներգետիկ ոլորտի համար․ ՀՀ նախագահ
Այն ապահովում է Հայաստանի էներգետիկ հզորության 25-30 տոկոսը...
Brent տեսակի նավթը մեկ բարելի դիմաց նվազել է մինչև 80,6 դոլար՝ նախորդ օրվա գնի անկումից հետո
Ինչը 23 ցենտով ցածր է նախորդ նստաշրջանի փակման գնից...
Brent նավթի մեկ բարելի գինը 82,95 դոլար է
Էտալոնային մակնիշի նավթի գինը հինգշաբթի առավոտյան տատանվում է...
Առաջիկա տարիներին ավելի քան 10 երկրներ կսկսեն միջուկային աղբյուրներից էլեկտրաէներգիա արտադրել. ՄԱԳԱՏԷ 
Մի քանի տարվա ընթացքում կլինեն մեկ տասնյակ կամ 13 (նոր) միջուկային երկրներ...
Ամենաշատ