News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 09
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը


Մենք տեսանք՝ ինչ տեղի ունեցավ Արցախում, մեկ ամիս էլ չկա, որ իշխանությունը փոխվեց Արցախում, իշխանության եկան այն մարդիկ, որոնք ձգտում էին ավելի շուտ գային իշխանության եւ տեսանք, թե ինչ գեղեցիկ ձեւով Արցախը հանձնեցին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը:

«Այսինքն կապիտուլյացիան, որի մասին իրենք միշտ խոսում էին, տեղի ունեցավ իրենց ձեռքով: Հիմա Հայաստանը, մեր իշխանությունները ընունում են մեր քույր ու եղբայրներին, նրանց համար ժամանակավոր կացարաններ են  պատրաստված, նաեւ տեղաբաշխվում են տարբեր շրջաններում, որտեղ իրենք հարազատներ ունեն: Իրենց փախստականի կարգավիճակ է տրվելու: Հնարավոր է, որ այն գյուղերը, որոնց բնակչությունը շատ քիչ է, այնտեղ տներ կառուցվեն իրենց համար: Պետությունն արդեն ասել է, որ ինքն ամեն ձեւով կաջակցի ու կօգնի բոլորին»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք այս ամենի համար ՀՀ իշխանությունը քաղաքական պատասխանատվություն չի կրում, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Հայաստանը մինչեւ 2020 թվականը եղել է Արցախի անվտանգության երաշխավորը: Պատերազմից հետո արդեն նոյեմբերի 9-ի պայմանագրով երաշխավորը փոխվեց, դարձավ ՌԴ-ն իր խաղաղապահ զորքով: Այնտեղ ռուս խաղաղապաահները պետք է պահեին Լաչինի միջանցքը 5 կմ լայնությամբ, բայց մենք տեսանք, որ չպահեցին: Դրանից առաջ Խծաբերդում մեր 60 տղաները գերեվարվեցին, նույն ռուսների աչքի առաջ, դրանից հետո Փառուխը հանձնվեց ու ոչ մի բան: Հետո միջանցքը փակվեց, 5 կմ-ն դարձավ մի ճանապարհ, հետո ճանապարհի վրա դրվեց անցակետ: Այս ամենը այդտեղից է սկսվել»:

Հիշեցմանը, որ ռուս խաղաղապահները Արցախ են մտել նաեւ Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ, Գագիկ Մելքոնյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանը հրադադարի պայմանագիր է ստորագրել: Դրանով նախատեսված էր, որ Հայաստանը պետք է իր զորքերը դուրս բերի, հանեցինք, Հայաստանը ինչ կետեր եղել է, կատարել է: Այդ հրադադարը Ադրբեջանի ու Ռուսաստանի կողմից չի կատարվել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ