
Անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում իրենց տները լքող հայերի աճող թվով և հարյուրավոր մարդկանց կյանք խլած պայթյունով: Այս մասին իր X միկրոբլոգում գրել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը։
«Բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, ինչպես նաև մարդասիրական օգնության առաքումը պետք է երաշխավորված լինեն։ Աջակցություն կտրամադրեն ԵՄ-ն և Միջազգային զարգացման համագործակցության իսպանական գործակալությունը»,- նշել է նա։