News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
402.29
EUR
440.59
RUB
4.54
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի նախագահը 2020-ի դեկտեմբերին հայտարարել է, որ ԼՂ-ն Ադրբեջանի անխախտելի մաս է կազմում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով նրան, որ Ռուսաստանը անընդհատ մատնանշում է փաստը, որ ՀՀ վարչապետը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախը ներառյալ, եւ դա փոխել է իրավիճակը Արցախի հարցում:

«Մենք ունեցել ենք 3 նախագահ, նրանց ո՞ր մեկն է ասել, որ Արցախը Ադրբեջանի կազմում չէ: Միջազգային բոլոր հանդիպումների ժամանակ նրանք լուռումունջ ստորագրել ու ճանաչել են, որ Արցախը Ադրբեջանի մաս է: Իրենք չեն ասել այդ մասին ժողովրդին: Հրապարակավ չեն հայտարարել, որովհետեւ էդ դուխը չեն ունեցել: Ժողովրդից վախեցել են ու չեն ասել, որ նման բան կա: Փաշինյանն ասել է, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է, բայց դրանից առաջ Պուտինն է ասել»,-ասաց նա:

Գագիկ Մելքոնյանը հայտարարեց, որ Ադրբեջանը ստում է, երբ ասում է, որ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել իրենց կողմից իրականացված գործողության մասին, որով օկուպացվեց ամբողջ Արցախը. «Իրենք ուզում են բոլորին ամեն ինչ խառնել իրար, որ մեր ներքին կայունությունը խաթարվի եւ մենք գնանք քաղաքացիական պատերազմի»:

Հարցին, թե ինչպե՞ս է Հայաստանն առանց Արցախի պահելու իր ինքնիշխանությունը, անկախությունը եւ անվտանգությունը, պատգմավորը պատասխանեց. «Մեր բանակը հիմա վերակառուցվում է, վերազինվում է եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր անկախությունը չխաթարվի, մեր երկրի անվտանգությունը պահպանենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի հարցը լուծվել է 2016 թվականին. Ալեն Սիմոնյան
Մեր իշխանությունը, իր վրա հարված վերցնելով, այնպիսի հայտարարություններ է արել, այնպիսի քայլեր է արել, որ մենք մեր իշխանությունը դրել ենք հարվածի տակ ու մեծ ռիսկի ենք գնացել...
Լեռնային Ղարաբաղի հարց ՀՀ–ի համար գոյություն չունի. ԱԺ նախագահ
Սա արդեն մի 8 անգամ ասել ենք վերջին մեկ–երկու տարվա ընթացքում...
Առնվազն մոտ ժամանակահատվածում անհնար է, որ հայերը վերադառնան Ստեփանակերտ կամ Շուշի. Ալեն Սիմոնյան
Մենք խոսում ենք խաղաղության մասին ուղղակի խաղաղության մասին խոսելու համա՞ր, թե մենք իրոք մտովի պատրաստ ենք գնալ խաղաղության...
Ադրբեջանցիները Շուշիի ևս մեկ գերեզմանատուն են վնասել
Ենթադրվում է, որ բուլդոզերները աղբակույտ են լցրել Ղազանչեցոցի հին գերեզմանատան վրա, որը գտնվում է Մայր տաճարից հարավ-արևելք։ Վտանգված են...
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն. Վահագն Խաչատուրյան
ՀՀ նախագահը հայտարարեց, որ ՀՅայաստանը Արցախը Ադրբեջանի մաս ճանաչել է դեռ 1991 թվականին…
ECFR. Սյունիքով ցամաքային միջանցքի ստեղծումը զգալի ռիսկեր է պարունակում Եվրոպայի համար
Այն բանից հետո, երբ Ադրբեջանը վերականգնեց Լեռնային Ղարաբաղի ամբողջական վերահսկողությունը, վիճելի...
Ամենաշատ