News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 04
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը


Լեռնային Ղարաբաղից սեպտեմբերի 27-ի ժամը 15։00-ի դրությամբ բռնի տեղահանվել և ՀՀ սահմանը հատել է 50 243 անձ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Ժամը 12։00-ի տվյալներն ավելացել են 3000–ով։ Այս պահի դրությամբ շուրջ 5700 անձի համար կեցության հարց են հոգացել»,– ասաց Բաղդասարյանը։

Նա ընդգծեց, որ այս ժամի դրությամբ ևս 74 բուժառու տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն։ Նրանց ընդհանուր թիվը կազմում է 311։

Բաղդասարյանը շեշտեց` դուրսգրված քաղաքացիներ չկան, բոլորը ստացիոնար բուժում են ստանում։

«Այն բոլոր քաղաքացիները, որոնք այս պահին ունեն կեցության խնդիր, այդ հարցը լուծվում է պետության կողմից։ Մնացած քաղաքացիները ուղորդվել են իրենց ընտրած կեցության վայրեր։ Հորդորում եմ, այնուամենայնիվ, հաշվառվել այն վայրերում, որտեղ հաստատվել են, քանի որ ՀՀ բոլոր մարզերում գործում են տարբեր  խմբեր։ Հաշվառումը նրա համար է, որ հետագայում հումանիտար օգնությունը նպատակային օգտագործվի»,-ասաց նա:

Նազելի Բաղդասարյանը նաև տեղեկացրեց՝ ԱՍՀՆ-ի տվյալների համաձայն՝ 114 թեժ գծին ստացվել է 6900 զանգ: 4900 քաղաքացու սոցիալական կարիքների գնահատում է իրականացվել, լրացվել են հայտեր:

ԱՍՀՆ-ն գործարկել է նաև կամավորագրման համար հարթակ, որտեղ արդեն 660 հայտ կա լրացված:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ