News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 06
USD
402.95
EUR
436.48
RUB
4.4
Տեսնել լրահոսը


Սամվել Բաբայանի հայտարարությունն այն մասին, որ առանց որևէ խնդրի, առանց անձնագրային ռեժիմի, առանց առանձնահատուկ վերաբերմունքի անցել է Հակարիի կամրջով, դրանով իսկ հարվածի տակ է դրել այն մարդկանց, որոնք հավանական ադրբեջանական սև ցուցակներում են: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նրա խոսքով, պատահական չէ, որ այդ հայտարարությունից հետո այսօր արդեն բազմաթիվ տեղեկություններ կան, որ տարբեր մարդկանց մեքենաներն ավելի խիստ և մի քանի անգամ ստուգվում են, նկատելի է, որ որոշ կոնկրետ մեքենաների նկատմամբ ուշադրություն կա:

«Այսինքն կա որոշակի գործողություններ, որոնց մասին  վտանգավոր եմ համարում շատ փակագծեր բացել, բաց այն, որ երեկվանից Ադրբեջանը որոշակի միջոցառումներ ձեռնարկում է, դա չի սահմանափակվում միայն Ռուբեն Վարդանյանի հետ կատարվածով»,- ասաց Աբրահամյանը։

Պատգամավորը նշեց, որ ցանկացած հայի ձերբակալությունն  Ադրբեջանի կողմից ոչ միայն  խիստ մտահոգիչ է, այլ  բոլորին պետք է մղի շատ ավելի ակտիվ գործողությունների միջազգային կառույցների, տարբեր հիմնական դերակատարների հետ. «Եթե սա չկանխվի, եթե Ադրբեջանի վրա լրացուցիչ ճնշումներ չլինեն, սա բերելու է նաև այլ ձերբակալություններ»։

Տ.Աբրահամյանի խոսքով, Սամվել Բաբայանը բացառապես  սպասարկում է նիկոլփաշինյանական քարոզչական և քաղաքական օրակարգը, նրա հայտարարությունները  բացառապես այդ տրամաբանության ներքո է։

Նա նաև նշեց, որ  շատ բան կա խոսելու, թե ինչ է իրականում Արցախում տեղի ունեցել, ինչու է Արայիկ Հարությունյանը հրաժարական տվել, ինչու էր Արցախում ստեղծվել մի իրավիճակ, որ  որևէ մեկը չէր ուզում ստանձնել այդ ծանր պահին պատասխանատվությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ