
Միջազգային հանրությունը պարտավոր է Վարդանյանին ազատ արձակելու պահանջ ներկայացնի Ադրբեջանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը:
«Ռուբեն Վարդանյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է՝ հաշվառված Արցախի Հանրապետությունում։
Եվ նրա միակ «մեղքը» այն է, որ իր հայրենիքի եզակի հայրենասեր է։
Հայաստանի եւ Արցախի հայրենասեր լինելու համար նրան առեւանգել են ադրբեջանցիները։
Հայաստանի եւ Արցախի նվիրյալներին սպասվող ճակատագիրը սա է, թշնամուն պետք է շարունակաբար թուլացնել մեր հայրենիքը։
Միջազգային հանրությունը պարտավոր է Վարդանյանին ազատ արձակելու պահանջ ներկայացնի Ադրբեջանին։
Այլապես սա կնշանակի, որ հայրենիք սիրելը պատժելի արարք է հայերի համար, եւ միջազգային հանրությունն էլ առարկություն չունի»,- գրել է նա։