News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 01
USD
402.65
EUR
439.49
RUB
4.54
Տեսնել լրահոսը


Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին ոստիկանության Էրեբունու բաժնի գործընկերների հետ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 12-ին մայրաքաղաքի «Ռոսիա» առևտրի կենտրոնի մոտ, թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվեցին և Էրեբունու բաժին տեղափոխվեցին երևանցի 29 և 27 տարեկան երկու տղամարդիկ:

Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվեց «Լիրիկա» տեսակի՝ չորս, մյուսի մոտ` ութ հաբ:

Հաջորդ օրը Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում փաստի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին: Պարզվեց, որ երևանցի տղամարդկանց հոգեմետ հաբերն իր դեղատնից իրացրել էր Երևանի 43-ամյա մի բնակչուհի:

Դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց անհատ ձեռնարկատիրոջ դեղատանը և օժանդակ շինություններում: Ընդհանուր առմամբ հայտնաբերվեց հոգեմետ 155 հաբ, որոնցից 44-ը` զիպ տոպրակներում:

43-ամյա կինը ձերբակալվել, սեպտեմբերի 18-ին կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կինը գողացել է բեռնատար, որի մեջ 10 հազար բլիթ է եղել
Ոստիկանությունը չգիտի՝ արդյոք կինը տեղյակ է եղել ֆուրգոնի պարունակության մասին...
Ֆրանսիական քրեակատարողական հիմնարկներում բանտարկյալների թիվը նոր ռեկորդ է սահմանել
Նախորդ ռեկորդը գրանցվել է այս տարվա հուլիսին, երբ Արդարադատության նախարարությունը հաշվել է 74,5 հազար բանտարկյալ...
Քարի լիճ տանող ճանապարհին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Audi»-ն
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ...
Ոչ սթափ վիճակում ծեծել է կնոջը 2 և 4 տարեկան երեխաների ներկայությամբ, ապա կրակոցներ արձակել աներոջ մեքենայի ուղղությամբ
Նոյեմբերի 29-ի ժամը 03.31-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման…
Վիրտուալ տարածքում սկսված վեճն ավարտվել էր դանակահարությամբ. մանրամասներ «Երեւան Սիթի»-ում տեղի ունեցածից
ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ…
Պարեկները «ՎԱԶ-21214»-ի բեռնախցիկում հրացան, փամփուշտներ և կարմրախայտ են հայտնաբերել
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 18.15-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության ՊԾ Վայոց ձորի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ