News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 09
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը


Բոլոր հայերը, որոնք պայքարում են հայկական պետականությունների համար, թշնամի են Ալիեւին, Էրդողանին ու Նիկոլին. Բանաձեւը մեկն է. շահում է Նիկոլը՝ շահում է Ալիեւը,  շահում է Էրդողանը՝ շահում է Նիկոլը, եւ տուժում, քայքայվում ու կործանվում է հայկական պետականությունը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր Ադրբեջանը ձերբակալել եւ բաքու է տեղափոխել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին: 

«Ադրբեջանը բոլորիս համար պատրաստել են եւ ցանկանում են մեկ ճակատագիր՝ Բաքվի բանտերում տանջամահ լինել: Իսկ այն, որ Սամվել Բաբայանն առոք-փառոք հասել է Երեւան ու Հ1-ի տաղավարում բարբաջում է, դա խոսում է այն մասին, որ ինքը Նիկոլի կողմից ստացել է հնարավոր բոլոր երաշխիքները: Հատուկ կապով կապվել, ասել են՝ Սամոն մեզնից է, հայոց պետականությունը կործանողների շարքին է պատկանում, թողեք թող գա»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ Սամվել Բաբայանն ասում է, որ ինքն առանց խոչընդոտի անցել է Հակարի կամրջով, իրեն չեն ճանաչել, Աննա Մկրտչյանն ասաց. «Ինքը երեկ իր խոսքի մեծ մասը նվիրել է իրավական քննություն անցկացնելուն: Ես իրեն մաղթում եմ այդ իրավական քննությունը: Եթե բարձր չի  հնչի, նաեւ խոստանամ, որ ՀՀ իրավական համակարգի վերականգնումից հետո, ինքն այդ իրավական քննությանն ու դատական համակարգին մոտիկից կծանոթանա»:

Նա հայտարարեց, որ կզարմանար, որ «Նիկոլի առաջ կզած» Սամվել Բաբայանը Արցախը պահած հերոսների, մասնավորապես, Սերժ Սարգսյանի մասին դրական բաներ ասել. «Երեւի ազատության գինն է դա, երեւի չնստելու գինն է դա, երեւի Դավիթ Տոնոյան չդառնալու գինն է դա: Ինքը կիմանա»:

Տպել
Ամենաշատ