News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 09
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Իտալիայի Սենատի արտաքին եւ պաշտպանության հարցերով հանձնաժողովի առցանց համատեղ նիստը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով իտալացի գործընկերներին` հայ խորհրդարանականները ներկայացրել են Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակն ու  տարածաշրջանի անվտանգային իրադրությանը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը բարձրաձայնել է Լաչինի միջանցքի փակվելուց հետո վերջին տասն ամիսների ընթացքում  Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրողությունները, խոսել սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված հերթական լայնածավալ ռազմական հարձակման հետեւանքով ստեղծված իրավիճակը:

ԱԺ մշտական հանձնաժողովի անդամներ Էդուարդ Աղաջանյանը եւ Մարիա Կարապետյանն էլ անդրադարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա դժվարություններին, ընթացող բանակցային գործընթացին:

Իտալացի խորհրդարանականները հայ գործընկերներին աջակցելու պատրաստակամություն են հայտնել եւ խոստացել անել հնարավոր ամեն ինչ` Իտալիայի կառավարության ուշադրության առանցքում պահելու առկա ծանր իրավիճակը եւ մեծացնելու Ադրբեջանի նկատմամբ ճնշումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ