Մենք հիմա ականատես ենք լինում արցախահայության գաղթին, որը կազմակերպել են Նիկոլն ու Ալիեւը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
«Նույնիսկ հայկական անցակետը, որ տեղադրված է Գորիսում, շատ ավելի մեծ խնդիրներ է ստեղծում մեր հայրենակիցների համար, քան այն, ինչն իրենք մինչ այդ անցել են: Հազարավոր են այն մարդիկ, որոնք պատրաստ են մինչեւ վերջ գնալ՝ փրկելու հայկական իրականությունը, որը մնացել է եւ փշրանքների վրա կառուցելու պետականություն, որն ի վիճակի կլինի պաշտպանել ՀՀ քաղաքացուն, ի վիճակի կլինի ՀՀ քաղաքացիների հետեւից գնալու եւ Բաքվի բանտերից հետ բերելու»,-ասաց նա:
Աննա Մկրտչյանը հայտարարեց, որ վերջին օրերին տասնյակներով ավելացել են քաղաքական բանկարտությունները. «Նիկոլը շատ լավ գիտի, որ մարդիկ էլ չեն վախենում ձերբակալվելուց եւ 3 ժամ անազատության մեջ անցկացնելուց, դրա համար որոշել է պատիժ նախատեսել մարդկանց համար, որոնք ուզում են հայրենիքի համար պայքարել: Մասնավորապես 2 ամիս կամ 6 ամիս տանում է մարդկանց կալանքի»: