News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 09
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության սրբազան պարտականությունն ու արժանապատվության հարցն է ադրբեջանական գերությունից ազատել ՀՀ բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը։

«Եթե մենք այս հարցի վերաբերյալ այլ կարծիք ունենք, ուրեմն մեր պատկերացումները պետականության, քաղաքացիության ու ազգային արժանապատվության մասին այլ են:

Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը մինչև վերջ ստորացնի մեզ, պարզապես չի կարելի, ինչպիսի քաղաքական կոնյուկտուրա էլ լինի…», - գրել է նա։

Տպել
Ամենաշատ