
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հոկտեմբերի 20-ին կընդունի Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելին, երկկողմ օրակարգի հարցերի թվում կլինեն պողպատի մաքսատուրքերը, հայտնում է Reuters-ը։
Միացյալ Նահանգները նախկինում համաձայնել էր կասեցնել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԵՄ-ի համար սահմանած պողպատի և ալյումինի մաքսատուրքերը և պետք է համաձայնություն ձեռք բերեր մինչև հոկտեմբերի վերջ՝ ավելի մաքուր արտադրությունը խթանելու և ավելցուկային կարողությունների խնդիրը լուծելու համար:
Հակառակ դեպքում, մաքսատուրքերը կարող են վերականգնվել: