News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 06
USD
402.95
EUR
436.48
RUB
4.4
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովին հետ կանչելուց հետո պաշտոնական Երևանը որոշում է կայացրել նրան այդ պաշտոնում փոխարինող չնշանակել։ Factor.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀԱՊԿ-ում դեսպանի պաշտոնը թափուր կմնա։

«Վիկտոր Բիյագովը ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից հետ կանչվեց սեպտեմբերի 5-ին և նշանակվեց Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ ԱԳՆ-ից ՀԱՊԿ-ում դեսպան չնշանակելու տեղեկությունը չեն մեկնաբանում։

Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից հայկական կողմի դժգոհությունը հրապարակային դրսևորվեց ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայից հետո, երբ ՌԴ-ն և ՀԱՊԿ-ն անպատասխան թողեցին իրենց պայմանագրային պարտավորությունները կատարելու և Հայաստանին անվտանգային աջակցություն ցույց տալու պաշտոնական Երևանի գրավոր դիմումները։

Առկա դժգոհությունն էլ ավելի սրվեց Լաչինի միջանցքի փակումից, նաև՝ Արցախի նկատմամբ վերջին հարձակումից հետո։ Ու թեև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողվի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը երեկ ասել էր՝ չենք կարծում, որ այս պահին ՀԱՊԿ-ից հրատապ դուրս գալը մեզ ինչ-որ օգուտ կբերի, այդուհանդերձ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ խոստովանեց՝ արտաքին անվտանգության համակարգերը, որոնցում ներգրավված է Հայաստանը, արդյունավետ չեն։

Այս լարվածության ֆոնին՝ ռազմավարական դաշնակից համարվող երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները դիվանագիտական բառապաշարը մի կողմ թողած փոխադարձ վիրավորանքներ և մեղադրանքներ են հնչեցնում միմյանց հասցեին։

Երեկ էլ հայտնի դարձավ, որ Հայաստանի Ազգային ժողովը պատրաստվում է առաջիկա քառօրյայի ընթացքում վավերացնել Հռոմի ստատուտը, որի առնչությամբ ռուսական կողմը տարբեր առիթներով քննադատություն է հնչեցնում։

Ի դեպ, իշխանական տարբեր պաշտոնյաներ պնդում են, որ այն վավերացնելու են առանց վերապահումների, ինչն ըստ, փորձագիտական շրջանակներից հնչող գնահատականների, նշանակում է՝ եթե ՌԴ նախագահը այցելի Հռոմի կանոնադրությունը վավերացրած երկիր, ապա պետք է ձերբակալվի։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր Հաագայի միջազգային քրեական դատարանը տվել էր դեռ այս տարվա մարտին»,- հայտնում է աղբյուրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀԱՊԿ ԽՎ չգալու Հայաստանի որոշումն ափսոսանքով է ընկալվում. Գրիգորի Կարասին
Ի պատասխան ճշտող հարցին, թե խոսվե՞լ է արդյոք խորհրդարանականների միջև հարաբերությունների հնարավոր սառեցման մասին, ռուս սենատորն ընդգծել է, որ «մենք այս մասին չենք խոսում և չենք մտածում»...
Հայաստանի ներկայացուցիչները պաշտպանել են ՀԱՊԿ ԽՎ-ի բոլոր որոշումները. Անատոլի Վիբորնի
Ես կցանկանայի ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանի ներկայացուցիչները միշտ աջակցել են... բոլոր այն որոշումներին, որոնք մենք կայացրել ենք...
ՌԴ ԱԳ ղեկավարը խնդրել է գերմանական Deutsche Welle-ի լրագրողին չխեղաթյուրել իր խոսքերը ԵԱՀԿ ճակատագրի մասին
Միջադեպը տեղի է ունեցել մամուլի ասուլիսում...
Ռուսաստանի ՊՆ-ն 2024-ին ՀԱՊԿ-ի և ՇՀԿ-ի շրջանակներում չորս զորավարժություն կանցկացնի 
Հիմնական ջանքերը նախատեսվում է կենտրոնացնել հատուկ գործողության խնդիրները լուծելու համար զորքերի պատրաստման վրա...
Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների զրույցը կարող է հանգստացնել իրավիճակը. Մարկեդոնով
Միաժամանակ, զգացվում է, որ Երեւանը պատրաստ չէ (գոնե դեռ) հարաբերություններում խորացող անջրպետին...
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպմանը. ԱԳՆ
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի նախօրեին` նոյեմբերի 30-ին…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ