
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է ամերիկյան պատվիրակությանը:
Պատվիրակության կազմում են ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ, USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերը, պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Յյուրի Քիմը եւ Կովկասում բանակցությունների գծով Պետդեպարտամենտի գլխավոր խորհրդական Լուի Բոնոն, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Սեպտեմբերի 25-ին Սամանթա Փաուերը եւ Յուրի Քիմն այցելել են Հայաստան։