News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 02
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Չորեքշաբթի օրը Լեհաստանի գյուղատնտեսության նախարարը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ բանակցություններն ընթանում են ըստ նախատեսվածի․ երկու երկրները փորձում են լուծել վեճը Վարշավայի կողմից ուկրաինական հացահատիկի ներմուծման արգելքի շուրջ, հաղորդում է Reuters-ը:

Վարշավան և Կիևը դաշնակիցներ են, բայց նրանց միջև հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ Լեհաստանը, Հունգարիան և Սլովակիան որոշեցին երկարաձգել արգելքը, որը սահմանվել էր՝ պաշտպանելու իրենց ֆերմերներին Ուկրաինայից հացահատիկի և պարենային ապրանքների ներմուծման աճից՝ պատերազմի բռնկումից հետո:

Լեհաստանի կառավարությունը նույնպես գտնվում է աջ  ծայրահեղական ուժերի ճնշման տակ, որոնք պահանջում են հոկտեմբերի 15-ին կայանալիք ընտրություններից առաջ Ուկրաինայի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել։

«Ես ուրախ եմ, որ մենք խոսում ենք ապագայի մասին, որ մենք մեխանիզմներ ենք ստեղծում ապագայի համար և հանգստացնում որոշ հույզեր, որոնք մեզ լավ չեն ծառայել, և սա, հավանաբար, լավ ուղղություն է», - ասել է լեհ նախարար Ռոբերտ Տելուսը լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝  Ուկրաինայի գյուղատնտեսության նախարար Նիկոլայ Սոլսկու հետ առցանց բանակցություններից հետո։

Ուկրաինայի գյուղատնտեսության նախարարությունը հայտնել է, որ Կիևի առաջարկած լիցենզավորման ընթացակարգի շուրջ բանակցությունները տեղի կունենան մեկ շաբաթից։

Ուկրաինական առաջարկը ենթադրում է  մտցնել եգիպտացորենի, կանճրակի, արևածաղկի և ցորենի սերմերի արտահանման լիցենզիաներ՝ Եվրամիության անդամ Կենտրոնական Եվրոպայի հինգ հարևան երկրներ արտահանելու համար:

Ըստ այդ առաջարկի՝ Ուկրաինան ապրանքների ցանկն ու ծավալը կհամաձայնեցնի ներմուծող երկրների հետ, որոնք կորոշեն՝ արդյոք նրանք պատրաստ են ընդունել այդ ապրանքները։




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ