News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Այսօր ԱՄՆ ֆինանսների նախարարության  արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակը (OFAC) պատժամիջոցներ է կիրառել հինգ կազմակերպությունների և երկու անձանց նկատմամբ, որոնք գտնվում են Իրանում, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում (ՉԺՀ), Հոնկոնգում, Թուրքիայում և Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ)․ նրանք ներգրավված են միակողմանի հարձակման ծրագրի համար իրանական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) զգայուն մասերի գնումներում: Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ։

«Այս ցանցը նպաստել է մատակարարման և ֆինանսական գործարքների իրականցմանը՝ ի աջակցություն Իրանի «Շահեդ» անօդաչու թռչող սարքերում օգտագործվող սերվոշարժիչների ձեռքբերմանը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ինքնաբավ տիեզերական Ջիհադ կազմակերպության (ASF SSJO IRGC) համար: Իրանը Ռուսաստանին է մատակարարում «Շահեդ-136» ԱԹՍ՝ աջակցելու Ռուսաստանի անօրինական ներխուժմանը Ուկրաինա: Ցանցի կողմից այսօր գնված սերվոշարժիչներից մեկը հայտնաբերվել է վերջերս Ուկրաինայում խոցված ռուսական «Շահեդ-136» անօդաչու թռչող սարքի մնացորդներում»,- նշվում է զեկույցում։




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ