News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 07
USD
403.1
EUR
434.94
RUB
4.35
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներին հավաստիացրել է, որ «Ղարաբաղում ապրող հայերի իրավունքները կապահովվեն», հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ալիևի խոսքով՝ «ղարաբաղյան տարածաշրջանում ապրող հայերի իրավունքները, ինչպես Ադրբեջանում ապրող այլ ազգային փոքրամասնությունների իրավունքները, ապահովվելու են երկրի օրենսդրության և միջազգային պարտավորությունների շրջանակներում»։

«Նախագահը նշել է, որ Ադրբեջանի ներկայացուցիչների և Ղարաբաղի հայ բնակիչների ներկայացուցիչների միջև շարունակվում է երկխոսությունը՝ վերաինտեգրման ուղղությամբ», - ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Ալիևն այսօր ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ և Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերին, պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Յուրի Քիմին և Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուի Բոնոյին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ