News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 03
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը


Երբ մենք ունեցանք հաղթանակ առաջին արցախյան պատերազմում, պետք էր այդ պահից զարգացնել պետությունը, ուժեղացնել բանակը, զարգացնել գիտությունը, արտադրությունը. դրա փոխարեն իշխանությունները սկսեցին ուղղակի ուտել պետության ու բանակի փողերը, հարստանալ իրենք, իրենց մերձավորները, իսկ պետությունը գնալով աղքատացավ եւ հետ ընկավ իր զարգացումից: Փաստացի հաղթանակը մսխվեց: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Դա կատարվում էր մինչեւ 2018 թվականը, 2018-ին ժողովրիդ համբերության բաժակը լցվեց, մարդիկ դուրս եկան փողոց եւ արեցին հեղափոխություն: Մենք այդ ժամանակ կարծես թե, պետք է սկսեինք նոր կյանք, շատ մեծ հույսեր կային, բայց ցավոք սրտի նոր իշխանությունները չկարողացան այդ հույսերը արդարացնել: Նրանք ձախողեցին արտաքին քաղաքականությունը: Մենք չտեսանք մի քայլ, որը ճիշտ լիներ եւ բերեր Արցախի հարցի լուծմանը: Փաստացի 30 տարվա մեր ջանքերը այսօր զրոյացան»,-ասաց նա:

Հայկ Մարությանը հայտարարեց, որ շատ կարեւոր է այս իրավիճակում օգնել մեր եղբայրներին ու քույրերին. «Ես եւ ընկերներս որոշել ենք մի քանի տուն գնել եւ մի քանի բազմազավակ ընտանիքի կարողանանք տուն տալ: Խոսքը մարզերում տների մասին է: Խոսքը 2-3 տան մասին է, եթե ավելին ստացվի, ավելի լավ: Ուզում եմ խնդրել բոլոր գործարարներին ուշադրություն դարձնել այս հարցին եւ օգնել մեր հայրենակիցներին»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ