
Ադրբեջանը պետք է երաշխավորի Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի իրավունքները և ապահովի քաղաքացիական անձանց ու կալանավորների կյանքի հարգանքն ու պաշտպանությունը՝ համաձայն իր միջազգային պարտավորությունների, այսօր ասել է ՄԱԿ-ի արտադատական մահապատիժների գծով հատուկ զեկուցող Մորիս Թիդբոլ-Բինսը։
«Ադրբեջանը պետք է նաև արագ և անկախ հետաքննի կյանքի իրավունքի ենթադրյալ խախտումները, որոնք արձանագրվել են Լեռնային Ղարաբաղում՝ իր վերջին ռազմական հարձակման համատեքստում, որի ընթացքում տասնյակ մարդիկ են զոհվել, այդ թվում՝ խաղաղապահներ», - նշել է նա։
Թիդբոլ-Բինսն ասել է, որ հետաքննությունները պետք է իրականացվեն միջազգային չափանիշներին համապատասխան, մասնավորապես՝ Արտադատական, կամայական և համառոտ մահապատիժների արդյունավետ կանխարգելման և հետաքննության ՄԱԿ-ի վերանայված ուղեցույցի, որը նաև հայտնի է որպես Մինեսոտայի արձանագրություն՝ պոտենցիալ սխալ մահերի հետաքննության համար (2016): Այս արձանագրությունը պահանջում է, որ հետաքննությունն իրականացվի օպերատիվ և լինի մանրակրկիտ, ամբողջական, անկախ, անկողմնակալ և թափանցիկ, ասել է նա։
«Ես վերահաստատում եմ իմ հանձնառությունը՝ տրամադրել տեխնիկական աջակցություն իշխանություններին՝ ապահովելու նրանց միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների պարտավորությունների կատարումը՝ յուրաքանչյուր հնարավոր անօրինական մահը պատշաճ կերպով հետաքննելու համար՝ համաձայն լավագույն դատաբժշկական փորձի կիրառելի չափանիշների», - հավելել է Թիդբոլ-Բինսը: