News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 03
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 27-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանդիպմանը քննարկվել է սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծված ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ։ Հայտնում են Հայաստանը Եվրոպայի խորհրդում ֆեյսբուքյան էջում:

Հայտարարություններով հանդես են եկել 30 ԵԽ անդամ պետություններ, ինչպես նաև ԵՄ և ԱՄՆ պատվիրակությունները։

Ընդգծվել է Ադրբեջանի կողմից ուժի կիրառման անթույլատրելիությունը, միջազգային դերակատարների կողմից Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու անհրաժեշտությունը, Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի անվտանգությունը և մարդու իրավունքները ապահովելու հրամայականը։

Դեսպան Խաչատրյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունների աղետալի հետևանքները, ինչը հանգեցրել է այս պահի դրությամբ շուրջ 50 հազար բնակչի բռնի տեղահանման։ Դեսպանը ահազանգել է, որ Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումներն ավարտին հասցնելն է։

Հայաստանի մշտական ներկայացուցիչը նշել է, որ Ադրբեջանը պարտավոր է կատարել սեպտեմբերի 22-ին Ադրբեջանի նկատմամաբ կիրառված ՄԻԵԴ միջանկյալ միջոցները։

Դեսպանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունն իրավունք ունի լիարժեք իրականացնելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված բոլոր իրավունքներն ու ազատությունները: Նրանց իրավունքներն ու անվտանգությունը պետք է պատշաճ կերպով հաշվի առնվեն և երաշխավորվեն միջազգային մակարդակով։

Ընդգծել է, որ Նախարարների կոմիտեն պետք է լրջորեն ուսումնասիրի Ադրբեջանի կողմից ԵԽ կանոնադրական և անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների կատարումը և դիտարկի ընդհուպ միջև անդամակցության կասեցման հնարավորությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ