News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 08
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղում մնացած էթնիկ հայերի անվտանգության կամ հաշվեհարդարից պաշտպանվելու պաշտոնական երաշխիքներ այս պահին չկան։ Այս մասին ասվում է Պաշտպանության համաշխարհային պատասխանատվության կենտրոնի (Global Center for the Responsibility To Protect) վերլուծության մեջ

«Ռազմական միջամտությունը հաջորդել է Լաչինի միջանցքի իննամսյա շրջափակմանը, որը Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է։ Շրջափակումը հանգեցրել է կենսական ռեսուրսների՝ սննդի, դեղորայքի, էլեկտրաէներգիայի և վառելիքի խիստ պակասի: Հուլիսի կեսերից սկսած՝ Ադրբեջանի իշխանությունները միտումնավոր և անօրինական կերպով խափանեցին մարդասիրական օգնության առաքումը անկլավ՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը: Վերջին ռազմական գործողություններից առաջ Լաչինի միջանցքով փոխադրումները վերսկսվել են միայն սեպտեմբերի 18-ին։ Շարունակվող հումանիտար ճգնաժամը մեծացնում է մտավախությունները, որ իրավիճակը կշարունակի վատթարանալ՝ հանգեցնելով էթնիկ հայերի պաշտպանության համար լուրջ սպառնալիքների»,- ընդգծում է կենտրոնը։

Կենտրոնի վերլուծության մեջ նշվում է, որ սեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրավիրել է նիստ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։

«Հանդիպման ընթացքում Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ամերիկայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան հաստատեց, որ չնայած հրադադարի մասին նոր համաձայնագրին, վերջին սրացումը «հրադադարի խախտումների ավելի լայն օրինաչափության մաս է, որը շարունակում է պահպանվել»: Բռնության շրջանները և հակամարտության բոլոր կողմերի իրական հավատարմության բացակայությունը խաղաղության համաձայնագրերին, զուգորդված Ադրբեջանի կողմից իր էթնիկ հայ բնակչությանը պաշտպանություն և երաշխիքներ չտրամադրելու հետ, ստեղծում են վայրագությունների իրականացման համար նպաստավոր միջավայր:

Շատ կարևոր է, որ տեղահանված բնակչության իրավունքները պաշտպանվեն և նրանք ստանան մարդասիրական աջակցություն: Ադրբեջանի կառավարության կողմից ձեռնարկվող վերաինտեգրման ցանկացած ջանք պետք է ուղղված լինեն հայ ժողովրդի հետ հաշտեցմանը և նրանց էթնիկ ինքնության պահպանմանը՝ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին երաշխավորելով բոլոր իրավունքներն ու ազատությունները՝ համաձայն մարդու իրավունքների համապատասխան միջազգային փաստաթղթերի», նշվում է Պաշտպանության համաշխարհային պատասխանատվության կենտրոնի վերլուծությունում։ 




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին կոչ է անում հրաժարական տալ
Նա հավելել է, որ հրադադարի կոչը «իրականում ՀԱՄԱՍ-ին ուղղված կոչ է՝ շարունակելու իր ահաբեկչությունը Գազայում»...
Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանը` երկու ադրբեջանցի զինծառայողների. հայտարարություն
Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը կշարունակեն իրենց...
ՊՆ փոխնախարարը հաստատել է Հայաստանի հանձնառությունը շարունակելու ուժեր տրամադրել միջազգային խաղաղապահ առաքելություններին
Խաղաղապահության հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ…
Հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում ՄԱԿ-ի 130 աշխատակից է սպանվել
Գործակալությունը, սակայն, ավելի մանրամասն տեղեկատվություն չի տրամադրել, թե որտեղ և երբ է մահացել ևս 19 մարդ...
Հավաքական ձախողումը չպետք է արդարացում հանդիսանա ՄԱԿ-ի անդամ պետության անհատական անգործության համար. Միրզոյան
Ուժերի անհավասարությունը միշտ եղել է ցեղասպանության հավատարիմ առանձնահատկությունը…
Հատուկ հարցաշար-թեստի միջոցով անհատը կարող է անձամբ պարզել՝ ինքը թրաֆիքինգի ենթարկվում է, թե ոչ. նախարարություն
Հայաստանի Հանրապետությունում թրաֆիքինգի վերաբերյալ օրենսդրությունը զոհակենտրոն է. թրաֆիքինգի զոհերը ստանում են աջակցության ամբողջական…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ