
Գերմանական տնտեսության ցիկլիկ թուլությունը չպետք է ընկալվի որպես կառուցվածքային խնդիր, ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Wirtschaftswoche շաբաթաթերթի հարցազրույցում։
«Լուրջ սխալ կլիներ եզրակացություն անել այդ ցիկլիկ թուլությունից, որ ինչ-որ հիմնարար բան ճիշտ չէ»,- ասել է Շոլցը՝ տնտեսության դանդաղման մեջ մեղադրելով արտահանական շուկաներին։ Բայց նա նշել է, որ Գերմանիան, ինչպես եւ ոչ շատ այլ երկրներ, շահել է գլոբալիզացիայից, եւ ասել է, որ երկիրը չպետք է կասկածի ենթարկի իր արտահանական կողմնորոշումը։ «Գերմանիան կա եւ կլինի տնտեսապես ուժեղ երկիր եւ համաշխարհային շուկայի առաջատարը՝ խոշոր կորպորացիաների եւ փոքր ու միջին բազմաթիվ ձեռնարկությունների իր ինքնատիպ փոխգործակցությամբ»,- ասել է կանցլերը։