News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 01
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կոչ է արել էքսպոնենցիալ ավելացնել միջուկային զենքի արտադրությունը, որպեսզի իր երկիրն ավելի կարեւոր դեր խաղա «նոր սառը պատերազմում» Միացյալ Նահանգներին դիմակայող երկրների կոալիցիայում:

ԿԺԴՀ կենտրոնական տեղեկատվական գործակալության փոխանցմամբ՝ Կիմ Չեն Ընն այդ մասին հայտարարել է երկրի խորհրդարանի երկօրյա նստաշրջանի ժամանակ, որը հաստատել է Սահմանադրությունը՝ դրանում ներառելով երկրի միջուկային զենքի ծրագրի ընդլայնման իր քաղաքականությունը:

«Սա պատմական իրադարձություն է, որը հզոր քաղաքական լծակ է ապահովել ազգային պաշտպանության ներուժի զգալի ամրապնդման համար»,-ասել է նա։

Կիմ Չեն Ընի խոսքով՝ ԱՄՆ-ն, Հարավային Կորեան եւ Ճապոնիան ձեւավորել են «եռակողմ ռազմական դաշինք», եւ դա «ի վերջո հանգեցրել է  ՆԱՏՕ-ի ասիական տարբերակի  ի հայտ գալուն, որը պատերազմների եւ ագրեսիայի հիմնական պատճառն է»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ